Ռուսները հիմնականում կենտրոնացել են Ուկրաինայի երկաթուղային շարժակազմերն ու ենթակառուցվածքները ոչնչացնելու վրա. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական աղբյուրը հայտնում է.
Վերջին ժամանակահատվածում ռուսները հիմնականում կենտրոնացել են Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքները ոչնչացնելու վրա։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ոչնչացվել է շարժակազմի և ցիստեռնային վագոնների ավելի քան 10%-ը։ Ռուսները սկսել են նաեւ հեռավար կառավարմամբ հարձակվել խորը թիկունքում շարժման մեջ գտնվող էշելոնների վրա։ Այսինքն, եթե նախկինում ռուսական հեռահար նօդաչուները հարվածում էին միայն կայուն թիրախներին, ապա ներկա մոդերնիզացիան հնարավորություն է տալիս հարվածել նաեւ շարժվողներին` կառավարվող հարվածներով: Իսկ դա նշանակում է, որ ուկրաինական ողջ երկաթուղային համակարգը եւ թիկունքային մատակարարումները վտանգված են, որը, միանշանակ կանդրադառնա ռազմական գործողությունենրի վրա:
Ռուսների նախապատվելի թիրախներից են նաեւ էլեկտրական ենթակայանները, վառելիքի և քսանյութերի պահեստները, վերանորոգման կայանները (պահեստները):
Այս ամենն արդեն իսկ խոչընդոտում է Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկային, և ռազմաճակատի մատակարարման խափանումները զգացվում են։ Սա ամենը ամեն օր մեծացնում է պատերազմի արժեքը, մինչդեռ Ուկրաինայի տնտեսությունը խորը անկում է ապրում։
Մենք զգուշացրել ենք այս մասին։ Սա, ամենայն հավանականությամբ, Զելենսկու «ենթակառուցվածքային պատերազմի 3.0-ի» դեմ պատասխան հարվածի մի մասն է։
Շուտով Ուկրաինայի երկաթուղիները պարզապես կդադարեն պատշաճ կերպով գործել, և կառավարությունը ստիպված կլինի կրճատել քաղաքացիական գնացքների սպասարկումը, քանի որ շարժակազմի պակասը մեծանում է։
Կյանքը Ուկրաինայում ամեն օր վատանում է։ Լավագույնն է լքել երկիրը։ Հաջորդ տարին շատ դժվար կլինի»։

