Ռուսները շարունակում են խորացնել Դնեպրոպետրովսկի հարավում ճեղքումը` շրջապատելով Գուլյայպոլեն (Քարտեզ)
ՄիջազգայինՀարավային Դնեպրոպետրովսկի ու Զապորոժեի մարզի միացման հատվածում ռուսական ուժերը շարունակել են խորացնել ճեղքում` դուրս գալով Վիշնևոե բնակավայր։ Սա վերջին բնակավայրն է մինչ Ալեքսանդրովկայից` Գուլյայպոլե տանող ճանապարհին գտնվող Դանիլովկան:
Դանիլովկայի գրավումը կփակի Զապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության հիմնական հենակետի` Գուլյայպոլեի սնուցումը:
Բացի այն, բուն Գուլյայպոլերի արեւելյան թեւում ռուսները գրոհում են Ռուստանովկա-Պոլտավկա գիծը, որտեղ ուկրաինական պաշտպանության վերջին կառուցված բնագիծն է, թեեւ ոչ չափազանց ամուր: Այն հաղթահարելով, ռուսները դուրս կգան Գուլյայպոլեի հնուսիս` սկսելով քաղաքի աքցանավորումն ու գրոհը:

