«Սա ծովահենություն է». Պուտինն այսպես է գնահատում Մակրոնի կազմակերպած հարձակումը (Տեսանյութ)
Միջազգային«Սա ծովահենություն է»: Պուտինը՝ ֆրանսիական նավատորմի կողմից Բենինի դրոշի ներքո միջազգային ջրերում նավարկող «Բորակայ» նավթատարի առգրավումն այդպես է գնահատում։
ՌԴ նախագահը նշել է, որ Փարիզը այս քայլը ձեռնարկել է՝ իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար։ Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ Ֆրանսիայի կողմից կանգնեցված նավթատարը չի պարունակում և չի կարող պարունակել ռազմական բեռներ կամ անօդաչու թռչող սարքեր։
Փոխարենը, «Կամավորների կոալիցիայի» գլխավոր շտաբների պետերը հանդիպում կանցկացնեն՝ Ֆրանսիայի ափերի մոտ «Բորակայ» նավթատարի կալանավորումից հետո հետագա գործողությունները քննարկելու համար, հայտարարել է Էմանուել Մակրոնը` ակնարկելով, որ շարունակելու է գնալ սրացման։ Նրա խոսքով՝ զինվորականները կհանդիպեն ՆԱՏՕ-ի հետ համակարգված՝ առաջիկա շաբաթների համար ընդհանուր ծրագիր մշակելու համար։
Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանավորել են Բենինի դրոշի ներքո նավարկող «Բորակայ» նավթատարը, որը, ենթադրաբար, ռուսական նավթ էր տեղափոխում՝ ի հեճուկս պատժամիջոցների։

