Կիմ Չեն Ընը պատերազմ է հայտարարել կրծքի իմպլանտների դեմ․ այն կարող է ազատազրկման հանգեցնել
ՀասարակությունՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է անհապաղ արգելել կրծքի մեծացման վիրահատությունները՝ դրանք անվանելով «հակասոցիալիստական», ըստ բրիտանական Metro թերթի։
Փհենյանի հանրային անվտանգության նախարարությունը արտակարգ հրամաններ է արձակել «փտած կապիտալիստական» միջամտության դեմ, որի խախտողները խիստ պատիժների են ենթարկվում աշխատանքային ճամբարներում։
Հյուսիսային Կորեայի կառավարությունը պնդում է, որ կրծքի մեծացման, բլեֆարոպլաստիկայի և հոնքերի դաջվածքի պահանջարկի աճը պայմանավորված է նրանով, որ 20-30 տարեկան կանայք «կլանում են բուրժուական գաղափարախոսությունը»։
Սեպտեմբերի կեսերին մասնավոր վիրաբույժը դատարանում ներկայացել է կրծքերի մեծացման վիրահատություն կատարած երկու երիտասարդ կանանց հետ։ Երեքն էլ մի քանի ժամ կանգնած էին գլուխները կախ՝ լսելով դատախազը դատապարտող խոսքը։
«Սոցիալիստական համակարգում ապրող կանայք տարվել են բուրժուական սովորույթներով և կատարել են փտած կապիտալիստական գործողություններ», - հայտարարել է դատախազը։
Դատարանը նաև ցույց է տվել առգրավված անօրինական նյութերը՝ մաքսանենգ սիլիկոն, բժշկական գործիքներ և կանխիկ գումարով պայուսակներ, որոնք առգրավվել էին Հվանհաե նահանգային անվտանգության բյուրոյի կողմից։

