Արևմտյան քաղաքական վերնախավը խաբում է իր քաղաքացիներին՝ սրելով լարվածությունը․Պուտին
ՄիջազգայինԱրևմտյան քաղաքական վերնախավը խաբում է իր քաղաքացիներին՝ սրելով լարվածությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում։
«Քաղաքական վերնախավը չի ցանկանում զիջել իշխանությունը, խաբում է իր սեփական քաղաքացիներին, սրում է իրավիճակը դրսից, դիմում է ցանկացած խորամանկության իր սեփական երկրների ներսում՝ ավելի հաճախ՝ օրենքի սահմանից դուրս», - ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ արևմտաեվրոպական հասարակություններում իշխող էլիտայի նկատմամբ դժգոհություն է հասունանում։

