Անհասկանալի պարսկական սերո՞ւցք, թե՞ դանդաղ թունավորում

Սպառողի անկյուն

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կաթնամթերքի շուկան, կարծես, հայտնվել է խոցելի վիճակում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումների հիման վրա պարզեց՝ Իրանից զանգվածաբար ներմուծվում է ծագումով անհասկանալի սերուցք, որը, ըստ ոլորտի մասնագետների, առանց պատշաճ վերահսկողության դառնում է տարբեր կաթնամթերքի հիմք՝ կարագից մինչեւ պաղպաղակ` «տեղական արտադրության» պիտակով։

 

Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ ներմուծումները կատարել են մի շարք ընկերություններ, որոնց թվում են.
– «Պրոգրես Ս.Ս» ՍՊԸ-ն
– «ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն
– «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն
– «Ստեպպրոգրես» ՍՊԸ-ն
– «Թամարա» ՍՊԸ-ն
– «Միլք ափ պլյուս» ՍՊԸ-ն
– «Խաք» ՍՊԸ-ն
– «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ն

Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա, կրկին պաշտոնական տվյալների հղումով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը Իրանից ՀՀ ներմուծվել է շուրջ 1472 տոննա սերուցք։ Ընդհանուր ներմուծման արժեքը գերազանցել է մոտ 1.5 միլիարդ դրամը։ Իսկ 2025-ին 823.5 տոննա սերուցք` ընդհանուր 1,68 մլրդ դրամ արժեքով: Սակայն սրանք դեռ 7 ամսվա տվյալներն են. 2025 թվականը դեռ շարունակվում է:

Այսինքն` ահռելի քանակությամբ սերուցք է մտնում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը https://armlur.am/1498783/ դեռ օգոստոսին հրապարակել էր, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, դեռ վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։ Մասնավորապես՝ ՌԴ-ի համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով։
Հ. Գ. Հայկական բեռնափոխադրող ընկերությունները հենց սրա համար են հաճախ խնդիրներ ունենում ՌԴ-ում, քանի որ ՌԴ-ն արգելել է այդ սերուցքի հիմքով արտադրության ներմուծումը իրենց երկիր»։

https://iravunk.com/sim/?p=324260&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ