Նույնիսկ այս «կռուտիտի» մեջ Նիկոլը կրկին փնթի էր․ Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Երեկ Ազգային Ժողովում Փաշինյանը «կռուտիտի» նոր հնարք կիրառեց՝ տարանջատելով ՀՀ Կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները «մեծագույնների, միջինների եւ մանրների» եւ այդ կերպ փորձելով հիմնավորել իր իսկ կառավարության գործունեության ֆիասկոն։

 

Դնում եմ մի կողմ, որ նման պոստֆակտում ինվենտարիզացիան անլուրջ է, անհիմն եւ ինքնին խաբեություն։

 

Դնում եմ մի կողմ, որ իր արկածախնդրության պատճառով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե խաղաղության, այլ նոր կորուստների դարաշրջան է բացելու մեր ժողովրդի համար։

 

Ուշ երեկոյան վերընթերցելով նրանց ծրագիրը՝ հայտնաբերեցի, որ նույնիսկ այս «կռուտիտի» մեջ Նիկոլը կրկին փնթի էր, քանզի իր մեջբերած նախադասությունը բուն ծրագրում այլ կերպ է հնչում. «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան

բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»: ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ոչ թե ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։

 

Ավելին, ծրագրում տարբեր ոլորտների մասին «-ագույնների» պակաս չկա՝ կարեւորագույն, մեծագույն, լրջագույն etc: Ավելորդ է ասել, որ այդ «-ագույններից» գրեթե ոչինչ արված չէ։

 

Իսկ ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասին գրվածները առ հասարակ ուղղակի չախում են Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունը.

 

1. «Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ ԱՌԱՋՆԱՅԻՆ»:

 

2. «Արտաքին և անվտանգային քաղաքականության ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»

 

3. «Առաջիկա տարիներին Կառավարության ԳԼԽԱՎՈՐ խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը»։

 

Իսկ թե ինչ արեց Նիկոլը գլխավոր եւ առաջնային խնդրի հետ, հիշում ենք բոլորս։

 

Հիշում ենք եւ պահանջում ենք պատասխանատվություն ու պատիժ, ինչից անվերջ խուսափել նա չի կարողանա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում