«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ներկայիս հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ են. Բենիամին Մաթևոսյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է «Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի վեր­լու­ծա­բան, քա­ղա­քա­գետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա­յիս դի­նա­մի­կա­յին, ինչ­պես նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին այլ հար­ցե­րի:

— Վեր­ջին շրջա­նում հա­ճախ է քննարկ­վում, թե ար­տա­քին գոր­ծոն­նե­րը՝ հատ­կա­պես Ռու­սաս­տան-Ա­րեւ­մուտք մրցակ­ցութ­յու­նը, ինչ­պես են անդ­րա­դառ­նում Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վրա։ Դուք ի՞նչ գնա­հա­տա­կան կտաք այս ե­րե­ւույ­թին։

— Տե­սեք, երբ մենք խո­սում ենք ար­տա­քին գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յան մա­սին, պետք է հաս­կա­նալ, որ Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, որն իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քի եւ պատ­մա­կան ճա­կա­տագ­րի բե­րու­մով միշտ էլ գտնվել է ու­ժեղ կենտ­րոն­նե­րի շա­հե­րի հատ­ման կե­տում։ Եվ բնա­կան է, որ այս­տեղ ցան­կա­ցած խո­շոր խա­ղա­ցո­ղի քայլ ան­մի­ջա­կա­նո­րեն անդ­րա­դառ­նում է ներ­քին քա­ղա­քա­կան դաշ­տի վրա։

Օ­գոս­տո­սի 8-ին ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը հենց դրա ա­մե­նա­վառ ա­պա­ցույց­նե­րից մեկն է։ Մենք տե­սանք, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձե­ցին ար­տա­քին աս­պա­րե­զում ի­րենց ըն­կալ­մամբ հա­ջո­ղութ­յու­նը վե­րա­ծել ներ­քա­ղա­քա­կան ռե­սուր­սի։ Ա­սա­ցին՝ ա­հա, մենք կա­րո­ղա­ցանք դի­վա­նա­գի­տա­կան մեծ ձեռք­բե­րում ու­նե­նալ, սա մեր կա­րո­ղութ­յուն­նե­րի ա­պա­ցույցն է։ Բայց ի­րա­կա­նում այդ քա­րոզ­չա­կան շղար­շը շատ ա­րագ ճեղք­վեց։ Վեր­ջին հար­ցում­նե­րի տվյալ­նե­րը հստակ ցույց տվե­ցին, որ հա­սա­րա­կութ­յու­նը ա­ռանձ­նա­պես չտրվեց այդ ո­գե­ւո­րութ­յա­նը. իշ­խա­նութ­յան վար­կա­նի­շը չորս տո­կո­սից ա­ճեց ըն­դա­մե­նը մի քա­նի տա­սա­նոր­դով։

­Սա շատ կա­րե­ւոր հան­գա­մանք է. ե­թե իշ­խա­նութ­յունն իր ա­մե­նա­մեծ խա­ղա­քար­տը դրեց սե­ղա­նին եւ չկա­րո­ղա­ցավ լրջո­րեն բարձ­րաց­նել վար­կա­նի­շը, ու­րեմն` այդ պա­հից սկսած այ­լեւս չկա այն ռե­սուր­սը, ո­րով կա­րե­լի էր ի­րա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ։ Նույ­նիսկ վար­չա­կան ռե­սուր­սի կի­րառ­մամբ հնա­րա­վոր չի լի­նե­լու ա­պա­հո­վել էա­կան արդ­յունք։

­Հե­տե­ւա­բար՝ ար­տա­քին գոր­ծոն­ներն այս­տեղ ոչ թե պար­զա­պես լրա­ցու­ցիչ մի­ջա­վայր են, այլ ի­րա­կա­նում դառ­նում են իշ­խա­նութ­յան գո­յա­տեւ­ման հիմ­նա­կան մի­ջո­ցը։ Ն­րանք փոր­ձում են ցան­կա­ցած ար­տա­քին զար­գա­ցում ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում ներ­կա­յաց­նել որ­պես սե­փա­կան հաղ­թա­նակ եւ այդ­կերպ ամ­րապն­դել դիր­քե­րը։ Բայց հա­սա­րա­կութ­յու­նը զգում է, որ դա ամ­բող­ջութ­յամբ ի­րա­տե­սա­կան չէ։

— Այ­սինքն՝ օ­գոս­տո­սի 8-ի փաս­տա­թուղ­թը իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար ա­վե­լի շատ քա­րոզ­չա­կան հար­թակ էր, քան ի­րա­կան դի­վա­նա­գի­տա­կան հա­ջո­ղութ­յո՞ւն:

— Ա­յո՛։ Խոս­քը փաս­տաթղ­թի բո­վան­դա­կութ­յու­նից զատ այն քա­րոզ­չա­կան մթնո­լոր­տի մա­սին է, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձե­ցին ստեղ­ծել։ Ն­րանք կար­ծե­ցին, որ ե­թե կա­րո­ղա­նան հա­սա­րա­կութ­յա­նը ցույց տալ, որ Ա­րեւ­մուտ­քի հետ ձեռք են բե­րել ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, ա­պա դա ինք­նա­բե­րա­բար կվե­րած­վի ներ­քա­ղա­քա­կան վստա­հութ­յան։ Բայց դա տե­ղի չու­նե­ցավ, ո­րով­հե­տեւ մարդ­կանց աչ­քում այդ փաս­տա­թուղ­թը ոչ թե բե­կում էր, այլ հեր­թա­կան քայլն այն քա­ղա­քա­կան գծի, որն ար­դեն ե­րեք-չորս տա­րի շա­րու­նակ տես­նում են։ Իսկ երբ ինչ-որ բան դառ­նում է «հեր­թա­կան», այն կորց­նում է իր ու­ժը։ Հա­սա­րա­կութ­յան հա­մար նո­րութ­յուն չէր, որ Փա­շին­յա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը փոր­ձում է Ա­րեւ­մուտ­քի հետ խո­րաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։ Նո­րութ­յուն կլի­ներ, ե­թե այդ փաս­տա­թուղ­թը իր հետ բե­րեր կյան­քի ո­րա­կի տե­սա­նե­լի բա­րե­լա­վում կամ անվ­տան­գութ­յան ի­րա­կան ե­րաշ­խիք­ներ։ Մինչ­դեռ ժո­ղո­վուր­դը տե­սավ, որ ո­չինչ չի փոխ­վել. սահ­ման­նե­րը շա­րու­նա­կում են մնալ վտանգ­ված, անվ­տան­գութ­յու­նը չի ամ­րապնդ­վել, տնտե­սութ­յան մեջ նույն­պես լուրջ տե­ղա­շարժ չկա։ Այս պա­րա­գա­յում փաս­տա­թուղ­թը, որ­քան էլ իշ­խա­նութ­յու­նը փոր­ձեց այն ներ­կա­յաց­նել որ­պես «պատ­մա­կան ձեռք­բե­րում», ի­րա­կա­նում չդար­ձավ հան­րա­յին ո­գե­ւո­րութ­յան աղբ­յուր։

— Դուք նշե­ցիք նաեւ 2026 թվա­կա­նի գար­նա­նը սպաս­վող եվ­րո­պա­կան գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին։ Ինչ­պի­սի՞ դեր կա­րող է դա ու­նե­նալ ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում։

— Դա նույն­պես իշ­խա­նութ­յան քա­րոզ­չա­կան օ­րա­կար­գում տեղ է զբա­ղեց­նե­լու։ Ն­րանք կա­սեն` տե­սեք, Եվ­րո­պա­յի գա­գա­թա­ժո­ղովն անց­կաց­վում է Ե­րե­ւա­նում։ Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը դար­ձել է եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մաս։ Մենք ոչ թե գնում ենք Եվ­րո­պա, այլ Եվ­րո­պան ար­դեն ե­կել է Հա­յաս­տան։ Սա շատ հար­մար հար­թակ է լի­նե­լու իշ­խա­նութ­յան հա­մար՝ ցույց տա­լու, թե ի­րենք մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նեն, թե ի­րենք վստա­հե­լի գոր­ծըն­կեր են Ա­րեւ­մուտ­քի հա­մար։ Բայց կրկին պետք է շեշ­տեմ՝ սա քա­րոզ­չա­կան բնույթ է կրե­լու։ Հա­սա­րա­կութ­յու­նը կա­րող է հպար­տա­նալ, որ իր մայ­րա­քա­ղա­քում անց­կաց­վում է նման մի­ջո­ցա­ռում, բայց ե­թե նույն քա­ղա­քա­ցին շա­րու­նա­կում է ապ­րել սո­ցիա­լա­կան ծանր պայ­ման­նե­րում, այդ հպար­տութ­յու­նը եր­կար չի տե­ւի։

— Այ­սինքն՝ ըստ Ձեզ, ընդ­դի­մութ­յան հա­մար ա­մե­նաա­ռա­ջին քայ­լը պետք է լի­նի վստա­հութ­յուն ձեռք բե­րել Ռու­սաս­տա­նում եւ Ի­րա­նո՞ւմ։

— Ա­յո՛։ Այլ տար­բե­րակ ուղ­ղա­կի գո­յութ­յուն չու­նի։ Հա­յաս­տա­նը գտնվում է այն­պի­սի աշ­խար­հագ­րա­կան մի­ջա­վայ­րում, որ­տեղ փոքր երկ­րի ինք­նու­րույ­նութ­յուն հնա­րա­վոր է միայն հա­վա­սա­րակշռ­ված ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում։ Ե­թե ընդ­դի­մութ­յու­նը հայ­տա­րա­րում է, որ ու­զում է փո­խա­րի­նել գոր­ծող իշ­խա­նութ­յա­նը, բայց միեւ­նույն ժա­մա­նակ չի կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի վստա­հութ­յու­նը, ա­պա նրա խոս­քը մնում է թղթի վրա։

­Կա­րե­ւոր է նաեւ հաս­կա­նալ, որ սա միայն ար­տա­քին քա­ղա­քա­կան հաշ­վարկ չէ. սա ներ­քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան հարց է։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը տես­նում են, որ Ա­րեւ­մուտ­քը, Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը հստակ կանգ­նած են Փա­շին­յա­նի կող­քին։ Եվ շա­տե­րը, բնա­կա­նա­բար, հարց են տա­լիս` ե­թե ընդ­դի­մութ­յու­նը գա իշ­խա­նութ­յան, ինչ­պի­սի՞ հա­րա­բե­րութ­յուն­ներ կու­նե­նանք Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ։ Ե­թե այդ հար­ցին չկա հստակ պա­տաս­խան, ա­պա մար­դիկ դժվար թե վստա­հեն ընդ­դի­մութ­յա­նը։

— Պա­րոն Մա­թե­ւոս­յան, անդ­րա­դառ­նա­լով հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին` Դուք հա­ճախ նշել եք, որ դրանք գտնվում են պատ­մա­կան մի­նի­մու­մի վրա։ Ի՞նչ նկա­տի ու­նեք։

— Ե­թե ու­զում ենք ճիշտ գնա­հա­տա­կան տալ, պետք է տես­նենք ժա­մա­նա­կագ­րութ­յու­նը։ Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը միշտ էլ ու­նե­ցել են բարձր ու ցածր փու­լեր, բայց այն, ինչ մենք տես­նում ենք այ­սօր, ի­րա­կա­նում ան­նա­խա­դեպ է։

Իմ հա­մոզ­մամբ՝ առն­վազն 2021 թվա­կա­նի աշ­նա­նից սկսած՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը ձեռ­նա­մուխ ե­ղան այն­պի­սի քա­ղա­քա­կա­նութ­յան, ո­րը քայլ առ քայլ տա­նում էր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թու­լաց­մա­նը։ Եվ դա ար­վեց ոչ միայն ներ­քին քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րով, այ­լեւ Ադր­բե­ջա­նի հետ լուռ հա­մա­ձայ­նութ­յամբ։ Ն­րանք ստեղ­ծե­ցին քա­րոզ­չա­կան փու­չիկ, որ Հա­յաս­տա­նի բո­լոր խնդիր­նե­րի պատ­ճա­ռը Ռու­սաս­տանն է։

Այս քա­րոզ­չութ­յու­նը սպա­սար­կում էին նաեւ լրատ­վա­մի­ջոց­ներ ու, այս­պես կոչ­ված, փոր­ձա­գետ­ներ։ Հա­սա­րա­կութ­յան մի մա­սը սկսեց հա­վա­տալ այդ պատ­կե­րին։ Արդ­յուն­քում ստեղծ­վեց լե­գի­տի­մութ­յան մի պատ­րանք, ո­րի հի­ման վրա իշ­խա­նութ­յուն­նե­րը սկսե­ցին թու­լաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Մոսկ­վա­յի հետ։

— Իսկ ո՞րն է այս քա­ղա­քա­կա­նութ­յան ա­մե­նա­վառ դրսե­ւո­րու­մը։

— Ա­մե­նա­վառ դրսե­ւո­րու­մը ե­ղավ այն ժա­մա­նակ, երբ իշ­խա­նութ­յուն­նե­րը, ըստ ի­րենց ըն­կալ­ման, հրա­ժար­վե­լով նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թից, գնա­ցին եւ օ­գոս­տո­սի 8-ին Միաց­յալ Նա­հանգ­նե­րում ստո­րագ­րե­ցին մի նոր փաս­տա­թուղթ։ Այդ փաս­տա­թուղ­թը հա­կա­սութ­յան մեջ է մտնում նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րութ­յան հետ։

­Սա ոչ միայն դի­վա­նա­գի­տա­կան քայլ էր, այ­լեւ հստակ քա­ղա­քա­կան ու­ղերձ`մենք այ­լեւս չենք ու­զում գոր­ծել Ռու­սաս­տա­նի հետ ձե­ւա­վոր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նա­կում։ Մենք ընտ­րում ենք այլ գոր­ծըն­կեր։

­Սա­կայն այս­տեղ կա մի կա­րե­ւոր հան­գա­մանք, ո­րը, իմ կար­ծի­քով, չեն հաս­կա­նում ո՛չ Հա­յաս­տա­նի, ո՛չ էլ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վե­րը։ Ն­րանք կար­ծում են, թե շրջան­ցե­լով Ռու­սաս­տա­նին ու Ի­րա­նին, կա­րող են ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի եւ դրանց վե­րահս­կո­ղութ­յան հար­ցում։ Բայց ո՞վ է ա­սել, որ Ռու­սաս­տա­նը չի կա­րող ա­նել նույ­նը՝ շրջան­ցե­լով Հա­յաս­տա­նին ու Ադր­բե­ջա­նին։

­Ռու­սաս­տա­նը մեծ խա­ղա­ցող է, եւ ե­թե տես­նի, որ ի­րեն դուրս են թող­նում գոր­ծըն­թաց­նե­րից, նա կա­րող է գնալ սե­փա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ԱՄՆ-ի հետ՝ ա­ռանց մեզ հաշ­վի առ­նե­լու։ Եվ դա կլի­նի վստա­հութ­յան զրո­յա­կան մա­կար­դա­կի ա­մե­նա­վառ դրսե­ւո­րում­նե­րից մե­կը։

— Կար­ծում եք` մենք կա­րող ենք հայտն­վել մի ի­րա­վի­ճա­կում, երբ Հա­յաս­տա­նը դուրս կմնա խո­շոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի՞ց։

— Ցա­վոք, դա ար­դեն գրե­թե ի­րա­կա­նութ­յուն է։ Երբ դու քան­դում ես հա­րա­բե­րութ­յուն­նե­րը քո ա­վան­դա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հետ՝ ա­ռանց այ­լընտ­րան­քա­յին ա­մուր հիմք ստեղ­ծե­լու, դու ինք­նա­բե­րա­բար դառ­նում ես թույլ օ­ղակ։ Իսկ մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ թույլ օ­ղա­կը միշտ կորց­նում է նա­խա­ձեռ­նութ­յու­նը։

­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը մտա­ծում են, թե ե­թե կա­րո­ղա­նան Ա­րեւ­մուտ­քի հետ ստո­րագ­րել փաս­տա­թուղթ, ա­պա դա կփո­խա­րի­նի Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցութ­յա­նը։ Բայց ի­րա­կա­նում Ա­րեւ­մուտ­քը շատ լավ հաս­կա­նում է Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը։ Ն­րանք մեզ չեն վե­րա­բեր­վում որ­պես հա­վա­սար գոր­ծըն­կեր, այլ որ­պես գոր­ծիք տա­րա­ծաշր­ջա­նում ի­րենց քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ա­ռաջ տա­նե­լու հա­մար։

Այս պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նը հայտն­վում է շատ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում. կորց­նում է Ռու­սաս­տա­նի վստա­հութ­յու­նը, բայց ի­րա­կա­նում չի ստա­նում Ա­րեւ­մուտ­քի պաշտ­պա­նութ­յու­նը։ Սա հենց այն ի­րա­վի­ճակն է, որ կա­րե­լի է ան­վա­նել պատ­մա­կան մի­նի­մում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը