Հետ ենք տալիս մեր շքանշանները. ակցիա (ուղիղ)

Հասարակություն

Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ հայտարարել են, որ վերադարձնում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները։ Նրանք այսօր՝ հոկտեմբերի 2–ին հավաքվել են կառավարության դիմաց։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այս կառավարությանը իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, զրոյացնել։ Մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել և գոյություն չունի։
Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ ես և իմ մարտական ընկերները որոշել ենք մեր ստացած շքանշանները հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ՝ «եղնիկներում» մասնակցելու համար։ Մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է և մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։

Շքանշանները ստացել ենք և Արցախի Հանրապետության նախագահից, և Հայաստանի Հանրապետության նախագահից, ես կհանձնեմ իմ մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը և մարտական ծառայություն շքանշանը։ Այս պահին յոթ մասնակից կհանձնի։

Մենք այս քայլով ուզում ենք ասենք, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում ենք, որ մենք պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս։ Այս քայլին էլի քայլեր են հաջորդելու, որոնց մասին կիմանաք»,–ասաց նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում