<Զանգեզուրի միջանցքը> նիկոլի ֆռռիկների խաչմերուկում. Մարգարիտ Եսայան

Ներքաղաքական

Այս մարդը դատապարտված է մշտապես ինքն իրեն հերքելու, դատապարտված է ահռելի վախի մեջ ապրելու, դատապարված է ստերի բեռի տակ կքելու, դատապարտված է կզած, չոքեչոք ամբողջ աշխարհի առաջ <տուֆտելու>։ Իր ֆռռիկները ամեն անգամ փորձում է ոչ միայն մեր երկրում, մեր ժողովրդի, այլեւ միջազգային հանրության վրա ծախել։ 

ՄԱԿ-ում, ապա Ստրասբուրգում, եւ՝ ամեն տեղ առանց ամոթի կանգնում եւ ստերի հերթական տոպրակը բացած բարբաջում է։

Նյարդային է, ինքնատիրապետումը կորցրած։

Գի՞տեք ինչու։ Ոչ , ոչ թե էն պատճառով, որ մեր երկիրը բերել-հասցրել է էս անդունդի եզրին, այլ, զուտ իր նեղ-անձնական նկատառումներով։ Էս մարդը կրկին ուզում է <ընտրվել> եւ նա այդ հնարավորությունը կապում է բացառապես ադրբեջանա-թուրքական իր հովանավորների հետ։

Հասկանում է, որ այլեւս երբեք հայ մարդը իրեն ձայն չի տա, կթքեն ու ձայն չեն տա։ Իր հույսը դեռ իր ձեռքում պահած ադմինիստրատիվ ռեսուրսն է եւ՝ իր քիրվաները։ 

 Էս մարդը էնքան է մոլորված, որ մեկ ներքին լսարանի համար է իբր չքմեղանում է, թե չկա <Զանգեզուրի միջանցք>, դուք մի լսեք ադրբեջանն ինչ կուզի թող անունը թող դնեն, /զուգահեռը հիշեք՝ <եթե պարտվենք մեզ պարտված չենք համարի>/ու, որպեսզի ալիեւը էլի թուքումուր չտա, մյուս կողմից էլ խոստանում է կրկին <վարչապետ> դառնալուց անմիջապես հետո փոխել ՀՀ Սահմանադրությունը այնպես ինչպես ուզում են մեր թշնամիները։ 

Էս մարդը դիվանագիտությունը, արտաքին կապերը, համամարդկային ընդունված բոլոր չափանիշները իջեցրեց իրենց գյուղի կովի արտաթորանքի մակարդակի։

 Ինքը էդ ա հասկանում։

 Իրեն ոչ պատմոություն է պետք, ոչ արժանապատվություն եւ ոչ հայրենիք։

Իրեն պետք է մի աթոռ եւ մի մուրճ, որով կրկին կվախեցնի իր կրունկի տակ կզած դատավորներին, քպականներին, <մտավորականներին>։

Ինքը այդպես էլ չհասկացավ, որ իր այդ <մուրճի> վրա նորմալ հայ մարդը, հարյուր-հազարավոր քաղաքացիներն այլեւս թքած ունեն։ 

հ․գ․ ուստի՝ սրա կառավարությանը եւ անձամբ իրեն անվստահություն հայտնելը մնում է միակ եւ հնարավոր տարբերակ, այս ամենից ազատվելու համար։

Մարգարիտ Եսայան

2․10․2025

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում