Խելքդ գլուխդ հավաքի կամ…Ինչու ազատման դիմում գրեց Ավինյանի մամլո խոսնակը
ՆերքաղաքականՆախօրեին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը ազատման դիմում գրելու մասին հայտարարությամբ հանդես եկավ։ Ավինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն պատճառներից մեկն այն է, որ խոսնակը չափազանց բաց, պատրաստակամ ու օբյեկտիվ էր աշխատում ընդդիմադիր լրատվամիջոցների հետ, ինչը վերջին շրջանում հունից հանում էր քաղաքապետին։«Իրանց տերերը առավոտից իրիկուն հորս քլնգեն, դու ջան-ջիգյարով ինտերվյուներ կազմակերպես հա, չեղավ՝ խելք գլուխդ հավաքի կամ...»: Հայկ Կոստանյանը փաստացի ընտրեց «կամը» ազատման դիմում ներկայացնելով։

