Հարցը Վարդանը չի. Փաշինյանի սպառնալիքները թասիբի են գցել նաեւ Մարտուն Գրիգորյանին
ՆերքաղաքականՆախօրեին ԱԺ-ում Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին Փաշինյանի ակնհայտ հաթաթաներից հետո, խառնվել են իրար ոչ միայն Ղուկասյանի շրջապատը, այլ նաեւ , որքան էլ զարմանալի հնչի, Մարտուն Գրիգորյանը եւս ծանր է տարել Փաշինյանի սպառնալիքները։ «Հարցը Վարդանի չի, հարցը գյումրեցու թասիբնա, որ փորձում է ԱԺ-ից գետնին հավասարեցնել»,-մտերիմ շրջապատում ասում են արտահայտվել Մարտուն Գրիգորյանը, ում որդին Գյումրու ավագանու անդամ է։
Փաշինյանի սպառնալիքները, մասնավորապես «պետք է դուրս շպրտվեն» արտահայտությունը թասիբի է գցել նաեւ Սպարտակի ընկերներին, ովքեր վերջինիս հայրիկին ասել են, թե կապ չունի, որ Սպոն տնային կալանքի տակ է, մենք բոլորս քո տղաներն ենք ու մեջքիդ կանգնած։

