Ուկրաինայի զինված ուժերի համար Կուպյանսկի հատվածում իրավիճակը չափազանց ծանր է. Ուկրաինացի ռազմական թղթակից
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի համար Կուպյանսկի հատվածում իրավիճակը չափազանց ծանր է, հաղորդում է ուկրաինացի ռազմական թղթակից Բոգդան Միրոշնիկովը.
«Ուկրաինական զինված ուժերը ներկայումս միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու ռուսական բանակի հետագա առաջխաղացումը: Սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանի զինված ուժերը արդեն հասել են Կուպյանսկի կենտրոն՝ Օսկոլ գետի աջ ափով: Եվ հիմա կենտրոնում բարձրահարկ շենքերի համար մարտեր են ընթանում: Այո, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ:
Ցավոք, Կուպյանսկը դարձել է ևս մեկ օրինակ այն բանի, թե ինչպես է դժվար իրավիճակը դարձել կրիտիկական ընդամենը մեկ ամսում: Պաշտպանության ուժերը փորձ են կարգավորել այս բոլոր խնդիրները, բայց գինը շատ բարձր է»:

