Ռուսական բանակը կարեւոր բնակավայր է գրավել Դնեպրոպետրովսկի մարզում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը եւս մեկ կարեւոր ձեռքբերում ունի Դնեպրոպետրովսկի մարզում. վերահսկողության տակ են վերցրել Վերբովոեն` իրականացնելով ավելի քան 4 կիլոմետրանոց ճեղքում։
Գյուղի կարեւորությունն այն է, որ այն գրավելով, ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը ճակատային այս ուղղությամբ ներկայից հիմնական նպատակակետը` Դանիլովկա բնակավայրը։ Դանիլովկան գտնվում է Զապորոժեի արեւելյան թեւում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Գուլյայպոլեի հիմնական մատակարարումների ճանապարհի վրա: Եթե այն ֆիզիկապես փակվի, Գուլյայպոլեի ճակատագիրը կդառնա վճռված:
Ի դեպ, այս ուղղությամբ ռուսական հարձակումը սկսվել է Բերյոզովոե բնակավայրը մոտ 10 օր առաջ գրավելով, եւ այս ընթացքում ռուսներն արդեն անցել են մինչեւ Դանիլովկա ճանապարհի կեսից ավելին:

