Գյուղացիների վարկերի սառեցման ու հետաձգման հարցն է քննարկվում. տեսանյութ
Արխիվ 16-20Օրեր առաջ տեղացած ուժեղ կարկուտը Արմավիրի մարզի բերքի 80%-ը փչացրել ու դարձրել է օգտագործման համար ոչ պիտանի: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվում է գյուղացիների վարկի մարման ու հետաձգման տարբերակը: Բայց դա իրականում հարցի լուծում չէ, քանի որ չենք կարող փոխհատուցել գյուղացիների վնասը: Ամբողջ վնասի փոխհատուցումն ապահովագրական համակարգն է, հակակարկտային ցանցերն են, որոնք թանկ եւ երկաատեւ գործիքներ են»,- ասաց նախարարը:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ ըստ մասնագետների` այդքան էլ թանկ չեն հակակարկտային ցանցերը, Իգնատի Առաքելյանն ասաց. «Նայած թե որ տեսակի մասին ենք խոսում»:
Մեր մյուս հարցին` մթերող ընկերություններին լիցենզավորելու փոխարեն «Ագրարարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանն առաջարկում է օրենք ընդունել գյուղմթերք արտադրողի մասին, գործադիր մարմնի անդամն ասաց.մեկը մյուսին չի խանգարում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

