ԱՄՆ-ն պարզապես արդեն ստիպված է լուծել Ռուսաստանի հետ հարցերը

Վերլուծություն

Այն, որ «Թ­րամ­փի մի­ջանցք» կոչ­վա­ծը (Տես նաեւ https://iravunk.com/?p=324188&l=am), Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ուղղ­վա­ծութ­յան նա­խագ­ծի բաղ­կա­ցու­ցիչ, մեծ բիզ­նե­սի տե­սանկ­յու­նից բա­նի պետք չէ, ի սկզբա­նե էր պարզ: Սահ­մա­նա­փակ ծա­վալ­ներ, ի­հար­կե, հնա­րա­վոր են, ա­սենք «Թ­յուր­քա­կան աշ­խար­հի» մասշ­տաբ­նե­րով: Սա­կայն այս դեպ­քում էլ պետք է հաշ­վի առ­նել ռուս-ի­րա­նակ­ան գոր­ծո­նը Կաս­պից ծո­վում: Բայց այդ դեպ­քում Թ­րամ­փի ին­չի՞ն է պետք նման «մի­ջանց­քը»: Չ­նա­յած, ե­թե գոր­ծը տե­ղից դեռ չի շարժվում, դա ըն­դա­մե­նը ստո­րագր­ված թուղթ է, ու­րիշ ո­չինչ:

Ի­հար­կե, խոսքն այն մա­սին է, որ այդ նա­խագ­ծով փոր­ձեն շրջան­ցել Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը: Ն­րանց մաս­նակ­ցութ­յամբ, նա­խա­գի­ծը, ի­հար­կե, կաշ­խա­տի: Բայց այս դեպ­քում էլ, ե­թե լի­նեն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի մի­ջեւ, ինչ­պես նաեւ լու­ծում­ներ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն` շա­րու­նա­կում է հիմ­նա­կան հարց մնալ, թե Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը, ի վեր­ջո, կգա՞ն գլո­բալ հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի:

­Ռուս-ա­մե­րիկ­յան թե­մա­յով ու­շագ­րավ տե­ղե­կատ­վութ­յուն հայտն­վեց: Այս­պես, Թ­րամ­փի հա­տուկ դես­պա­նորդ Ո­ւիտ­կո­ֆը, ով զբաղ­վում էր Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի մի­ջեւ բա­նակ­ցութ­յու­նն­երով, կա­րող է լքել իր պաշ­տո­նը տա­րե­վեր­ջին: Ո­ւիտ­կոֆն աշ­խա­տում էր նաեւ Գա­զա­յի հար­ցի վրա, այդ ուղ­ղութ­յամբ, նման է, որ նա­խօ­րեին Թ­րամ­փի ներ­կա­յաց­րած կար­գա­վոր­ման ծրա­գի­րը կա­րող է հան­գու­ցա­լու­ծում դառ­նալ, ու, թե­րեւս, դա էլ հիմք դար­ձավ նրա հե­ռա­նա­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րին: Բայց ե­թե ի­րոք հե­ռա­նում է, նշա­նա­կո՞ւմ է դա, որ չե­ղարկ­վում են նրա մաս­նակ­ցութ­յամբ ձեռքբեր­ված ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Թե՞ հաշ­վար­կը նրա վրա է, որ մին­չեւ տա­րե­վերջ կլի­նեն այն­պի­սի զար­գա­ցում­ներ, ո­րոնց պա­րա­գա­յում Ո­ւիտ­կո­ֆի մաս­նակ­ցութ­յունն ար­դեն էա­կան չի լի­նի:

­Թե­րեւս, այս բո­լոր հար­ցե­րի ա­նուղ­ղա­կի պա­տաս­խա­նը կա­րող է տալ այն ան­նա­խա­դեպ մի­ջո­ցա­ռու­մը, ո­րը ե­րեկ տե­ղի ու­նե­ցավ Պեն­տա­գո­նում: Այն է՝ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Հեգ­սե­թի հրա­մա­նով աշ­խար­հի բո­լոր հատ­ված­նե­րից Պեն­տա­գոն էին հրա­վիր­վել ա­մեն­րիկ­յան ա­ռանց­քա­յին գե­նե­րալ­նե­րը: Իսկ նման հա­վա­քի ան­նա­խա­դե­պութ­յու­նը էն գլխից էր հու­շում, որ խոս­քը նույն­քան ան­նա­խա­դեպ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու մա­սին է: Եվ պա­տա­հա­կան չէր, որ դեռ մինչ հա­վա­քը Washington Post-ը հայ­տնեց, որ նպա­տակը` Պեն­տա­գո­նի նոր գլո­բալ ռազ­մա­վա­րութ­յունը ա­մե­րիկ­յան գե­նե­րա­լի­տե­տին ներ­կա­յաց­նելն է: Ըստ աղբ­յու­րի, խոսքն այն մա­սին է, որ ԱՄՆ-ն կր­ճա­տում է զոր­քե­րի թվա­քա­նա­կը Եվ­րո­պա­յում, ա­սենք նաեւ մյուս բո­լոր հատ­ված­նե­րում: Բա­ցա­ռութ­յամբ, թե­րեւս միայն չի­նա­կան ուղ­ղութ­յու­նից. Չի­նաս­տա­նը մնում է` որ­պես թիվ 1 հա­կա­ռա­կորդ:

Այն, որ Թ­րամ­փը վա­ղուց էր ակ­նար­կում նման ո­րոշ­ման մա­սին, հայտ­նի բան է: Ի­մաս­տը սա է. հին ռազ­մա­վա­րութ­յու­նը, ո­րը հիմն­ված էր այն գա­ղա­փա­րի վրա, որ երկ­րի հա­մար լա­վա­գույն պաշտ­պա­նութ­յու­նը ար­տերկ­րում ու­ժեղ ռազ­մա­կան դա­շինք­ներ ստեղ­ծելն ու պահ­պա­նելն է, դար­ձել է ծայ­րա­հեղ ծախ­սա­տար՝ չտա­լով ո­րե­ւէ ռեալ է­ֆեկտ: Թ­րամ­փը կար­ծում է, որ նման ռազ­մա­վա­րութ­յու­նը միայն ԱՄՆ-ին ներ­քա­շում է թան­կար­ժեք պա­տե­րազմ­նե­րի մեջ՝ ներ­քին շա­հե­րը պաշտ­պա­նե­լու փո­խա­րեն: Արդ­յուն­քում՝ հսկա­յա­կան, ար­դեն ան­լու­ծե­լի դար­ձող պե­տա­կան պարտք, բյու­ջեի դե­ֆի­ցիտ, տնտե­սա­կան ան­կում­ներ, ու այս պա­հին էլ ա­մե­րիկ­յան կա­ռա­վա­րութ­յու­նը կանգ­նած է հեր­թա­կան շատ­դաու­նի ա­ռաջ:

­Բայց, ե­թե նաեւ Եվ­րո­պա­յում է ԱՄՆ-ն­ իր ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը կրճա­տում հենց այն պա­հին, երբ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը շա­րու­նա­կում են աղմ­կել «ռու­սա­կան վտան­գի» մա­սին, հի­մա էլ սկսել են հիս­տե­րիա սար­քել, թե ռուս­ներն ա­մեն օր ա­նօ­դա­չու­ներ են ու­ղար­կում եվ­րո­պա­կան տա­րածք­ներ, ա­պա նշա­նա­կում է, որ այդ ա­մե­նին Վա­շինգ­տո­նում պար­զա­պես լուրջ չեն վե­րա­բեր­վում: Իսկ դա, նման է, որ խոր­քում այլ ակ­նարկ ու­նի՝ Ո­ւիտ­կո­ֆը կա­րող է իր գործն ա­վար­տել նաեւ ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ՝ մինչ հե­ռա­նա­լը:

Այս­պի­սով, շատ ա­վե­լի լուրջ են դառ­նում Թ­րամ­փի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե՝ Ուկ­րաի­նան ե­թե ու­զում է, թող շա­րու­նա­կի կռվել, բայց միայն Եվ­րո­պա­յի, այլ ոչ թե ԱՄՆ-ի օգ­նութ­յամբ: Ու ե­թե ի­րա­կա­նում էլ բա­նը հաս­նի զոր­քե­րը հնա­րա­վո­րինս Եվ­րո­պա­յից հա­նե­լուն, այն է՝ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին այդ­պես էլ չհա­ջող­վի կան­խել Թ­րամ­փի այդ քայ­լը, ա­պա նրանց հա­մար էլ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը հնա­րա­վո­րինս շուտ կանգ­նեց­նե­լը կա­րող է դառ­նալ միակ տար­բե­րակ:

Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ մի քա­նի ճա­կա­տով պա­տե­րազ­մե­լու ԱՄՆ-ի պո­տենց­իալն այդ­պես էլ չի բա­վա­րա­րում: Դ­րա արդ­յուն­քում թիվ 1 հա­կա­ռա­կոր­դի՝ Չի­նաս­տա­նի խնդի­րը ոչ միայն մնում է չլուծ­ված, այլ ա­վե­լին, այս­պես ա­սած՝ չի­նա­կան տեմ­պե­րով զար­գա­ցու­մը Պե­կի­նին ար­դեն հասց­րել է այն սահ­մա­նին, ո­րից այն կողմ նրա հետ հա­կա­մար­տութ­յու­նը հաղ­թե­լու շան­սեր Վա­շինգ­տո­նին այ­լեւս չի մնում: Օ­րի­նակ, վեր­ջին ժա­մա­նակ­ներս Պեն­տա­գո­նից հա­ճախ են լսվում դժգո­հութ­յուն­ներ՝ այլ հա­կա­մար­տութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով ռազ­մա­կան պո­տենց­իա­լի շա­րու­նա­կա­կան անկ­ման մա­սին: Այն պա­րա­գա­յում, երբ Չի­նաս­տա­նի պո­տենց­իալն ա­ճում է աչ­քի ա­ռաջ: Ու շատ նման է, որ սա հենց այն պահն է, երբ Վա­շինգ­տո­նը ստիպ­ված է ընտ­րությ­ուն կա­տա­րել՝ ռազ­մա­կան բո­լոր ուղ­ղութ­յու­ննե­րից ո՞րն է նա­խա­պատ­վե­լին, թեեւ այս­տեղ ընտ­րե­լու բան էլ չկա:

Ու ե­թե ըն­դու­նենք, որ ԱՄՆ-ն ի­րա­կա­նում էլ հա­սել է այն ծայ­րա­կե­տին, երբ պար­զա­պես ստիպ­ված է լու­ծել ռուս­նե­րի հետ հա­կա­մար­տութ­յան թե­ման, ա­պա նման լու­ծում­ներ, ի­հար­կե, պետք է ս­պա­սել նաեւ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում: Ու ան­կախ այն բա­նից՝ Թ­րամ­փը ստո­րագ­րե՞լ է «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին պայ­մա­նա­գիր, թե՝ ոչ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում