«Թրամփի ուղին», որպես բիզնես, չի կարող գործել

Վերլուծություն

Այն գո­վեր­գու­մը, ո­րը Նի­կո­լը հղեց «Թ­րամ­փի ու­ղի՝ հա­նուն մի­ջազ­գա­յին խա­ղա­ղութ­յան եւ բար­գա­վաճ­ման» (TRIPP) կամ պար­զա­պես՝ «Թ­րամ­փի ու­ղու» հաս­ցեին նաեւ ՄԱԿ-ում, ա­վե­լի շատ հար­ցեր ա­ռաջ­աց­նող, քան պա­տասխան­ներ տվող մո­տե­ցում էր: Այս­պես, ըստ Նի­կո­լի, այդ նա­խա­գի­ծը «թե՛ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, թե՛ գլո­բալ նշա­նա­կութ­յուն եւ ազ­դե­ցութ­յուն է ու­նե­նա­լու», այն` «Ա­րե­ւել­քը կա­պե­լու է Ա­րեւ­մուտ­քին։ Այս հա­մա­ձայ­նութ­յան արդ­յուն­քում նաեւ Հ­յու­սիսն է կապ­վե­լու Հա­րա­վին»։ Նաեւ, որ՝ «Նա­խագ­ծի հա­մար կա­րե­ւոր է Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ սահ­մա­նի, այս­պի­սով՝ գո­յութ­յուն ու­նե­ցող եր­կա­թու­ղու, ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի բա­ցու­մը, խո­ղո­վա­կա­շա­րե­րի, է­լեկտ­րա­հա­ղորդ­ման գծե­րի, մա­լուխ­նե­րի զար­գաց­ման հե­ռան­կա­րով» եւ այլն:

ԻՆՉ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Սկ­սենք Թուր­քիա­յի սահ­մա­նից: Հար­ցը սա է՝ ե­թե Թուր­քիան պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել, էր որ կա­ռու­ցում է դե­պի Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղի, այ­սինքն, «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­վա­ծը պետք է հաս­նի Նա­խի­ջե­ւան ու այն­տե­ղից անց­նի Թուր­քիա, ա­պա ին­չո՞վ է դրա հա­մար կա­րե­ւոր­վում «Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի գո­յութ­յուն ու­նե­ցող եր­կա­թու­ղին»: Կամ, «Թ­րամ­փի ու­ղին» այդ ինչ­պե՞ս է Հ­յու­սի­սը կապ­ե­լու Հա­րա­վին: Այ­սինքն, բեռ­նե­րը պետք է եր­կա­թու­ղով, ա­սենք Ռու­սաս­տա­նից հաս­նեն Ադր­բե­ջան, այն­տե­ղից «Թ­րամ­փի ու­ղով»՝ Հա­յաս­տան, հե­տո՝ Նա­խի­ջե­ւան եւ այն­տե­ղից էլ՝ Ջուլ­ֆա­յից՝ Ի­րա՞ն: Ու դա կաշ­խա­տի՞, ե­թե կա­ռուց­վում է Ադր­բե­ջա­նից ուղ­ղա­կի Ի­րան մտնող գի­ծը: Թե՞ նկա­տի ու­նի, որ բեռ­նե­րը կա­րող են Հա­յաս­տա­նից Նա­խի­ջե­ւա­նով հաս­նել Ի­րան: Բայց այդ դեպ­քում ի՞նչ կապ ու­նի »Թ­րամ­փի ու­ղին»: Ու «Հ­յու­սի­սը կապ­ե­լու Հա­րա­վին» մտքի հետ կապ­ված, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նի`­ նա­խօ­րեին հնչեց­րած այն միտ­քը, թե. «Ինչ վե­րա­բե­րում է, այս­պես կոչ­ված, «Թ­րամ­փի եր­թու­ղուն», Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը կձեւա­կերպ­վի, երբ մենք ման­րա­մասն պատ­կե­րա­ցում ու­նե­նանք, թե ինչ­պես է ի­րա­կա­նաց­վե­լու այդ տրանս­պոր­տա­յին նա­խա­գի­ծը»:

Այս­պի­սով, որ «Թ­րամ­փի ու­ղու» ընդ­հան­րա­կան գա­ղա­փա­րի տակ դրված է հատ­կա­պես Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք լո­գիս­տի­կան, ոչ ոք ա­ռանձ­նա­պես չի էլ թաքց­նում: Ե­թե ան­գամ «Թ­րամ­փի ու­ղու» փո­խա­րեն կի­րա­ռես Ա­լիե­ւին հո­գե­հա­րա­զատ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» տեր­մի­նը, կամ՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քը», վեր­ջա­պես ա­վե­լի «քո­ղարկ­ված» «Մի­ջին մի­ջանց­քը», այդ ի­մաս­տը չի փոխ­վում: Ս­րան դեռ կվե­րա­դառ­նանք:

Եվ մյուս կող­մից, ՄԱԿ-ի իր ե­լույ­թում Նի­կո­լը Վա­շինգ­տո­նում այդ փաս­տաթղ­թի ստո­րագր­ման հետ կապ­ված նաեւ նման միտք հնչեց­րեց. «Մենք հաս­տա­տե­ցինք մեր վճռա­կա­նութ­յու­նը բա­րեխղ­ճո­րեն ձեռ­նար­կե­լու բո­լոր մի­ջոց­նե­րը՝ սույն նպա­տա­կին հնա­րա­վո­րինս ա­րագ կեր­պով հաս­նե­լու հա­մար»: Բայց այն հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը նա հնչեց­րեց նա­խոր­դից մեկ օր անց ար­դեն Ստ­րաս­բուր­գում, առն­վազն տա­րօ­րի­նակ տեսք է տա­լիս «հնա­րա­վո­րինս ա­րագ» ար­տա­հայ­տութ­յա­նը: Այ­սինքն, թեեւ վա­շինգ­տոն­յան այդ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից ար­դեն բա­վա­կա­նին ժա­մա­նակ է ան­ցել, բայց, ըստ Նի­կո­լի, «Թ­րամ­փի ու­ղու» հետ կապ­ված դեռ «շատ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ չկան»: Հե­տո եր­կար-բա­րակ բա­ցատ­րում էր, թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը շատ են զբաղ­ված՝ «Թ­րամ­փի ադ­մի­նիստ­րա­ցիան ակն­հայ­տո­րեն շատ մեծ գլո­բալ օ­րա­կարգ ու­նի»: Կամ, որ այդ նա­խա­գի­ծը՝ «Պետք է ա­նենք դան­դաղ, բայց ա­ռանց ընդ­հա­տում­նե­րի»: Ու­րեմն՝ «հնա­րա­վո­րինս ա­րա­գը», ըստ Նի­կո­լի, «դան­դաղ, բայց ա­ռանց ընդ­հա­տում­նե­րի» ի­մա՞ստն ու­նի. չնա­յած «նոր» Հա­յաս­տա­նում նման աբ­սուրդ­նե­րի չէ, որ բախ­վել ենք:

Ա­մեն դեպ­քում, ան­կախ Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից, այս պա­հին ու­նենք նման փաստ. թե­եւ ան­գամ ա­մե­րի­կա­ցի­ներն են մեկ-մեկ խո­սում «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին, Պետ­դե­պար­տա­մեն­տից մին­չեւ իսկ խո­սե­ցին, թե ինչ-որ գու­մար­ներ են հատ­կաց­րել այդ նպա­տա­կով, բայց այս պա­հի ի­րո­ղութ­յունն այն է, որ Վա­շինգ­տո­նում փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լուց հե­տո ո­րե­ւէ ռեալ զար­գա­ցում այս հար­ցում չկա: Այ­սինքն, տեմպն այն աս­տի­ճան է դան­դաղ, որ ան­գամ Թ­րամփն է հասց­րել մո­ռա­նալ, որ Նի­կո­լի ու Ա­լիե­ւի հետ ինչ-որ բան է ստո­րագ­րել, ա­սենք նաեւ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ա­նուն­նե­րը չի հի­շում:

Ու­րեմն, ին­չո՞ւ է այս վի­ճա­կը, ե­թե խոսքն ի­րոք «գլո­բալ նշա­նա­կութ­յուն եւ ազ­դե­ցութ­յուն» խոս­տա­ցող նա­խագ­ծի մա­սին է, ո­րը են­թադ­րում է ոչ միայն հսկա­յա­կան ե­կա­մուտ­ներ, այլ նաեւ, որ մի­գու­ցե ա­վե­լի կա­րե­ւոր է, հսկա­յա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­ներ: Ի՞նչ է, որ­պես բիզ­նես­մեն նա­խա­գա­հի, այդ գե­րե­կա­մուտ­նե­րին Թ­րամ­փը վե­րա­բեր­վում է «երբ կլի­նի՝ կլի­նի» սկզբուն­քո՞վ. ան­լուրջ է:

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԽՆԴԻՐԸ

Մ­յուս կող­մից, ի­րո՞ք «Թ­րամ­փի ու­ղին» այն է, ո­րը փոր­ձում է ներ­կա­յաց­նել Նի­կո­լը՝ «թե՛ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, թե՛ գլո­բալ նշա­նա­կութ­յուն եւ ազ­դե­ցութ­յուն» խոս­տա­ցող նա­խա­գիծ: Այ­սինքն, նո­րից գա­լիս ենք նույն հար­ցին՝ այն ի՞նչ է նա­խա­տե­սում:  Հ­յու­սիս-­Հա­րավ մո­տե­ցու­մը, կրկնենք, ան­գամ ռուս­նե­րի հա­մար ան­հաս­կա­նա­լի է, թեեւ հենց Ռու­սաս­տանն ու Ի­րանն (Հնդ­կաս­տա­նը) են այդ սխե­մա­յի հիմ­նա­կան շա­հա­ռու­նե­րը: Մ­նում է Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտ­քը, ո­րի հետ կապ­ված վեր­ջին ժա­մա­նակ­ներս նոր ազ­դակ­ներ վերսկ­սե­ցին օ­րա­կարգ գալ, ո­րոնք ար­դեն իսկ «ան­հասկա­նա­լի» տեսք են տա­լիս ինչ­պես «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին», այն­պես էլ՝ «Թ­րամ­փի ու­ղուն»՝ ում որ ան­վա­նու­մը հար­մար է: Ընդ ո­րում, այդ գոր­ծո­նը նույն ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում Ա­լիե­ւը բե­րեց ա­ռա­ջին պլան:

Այս­պես, ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յում Ա­լիեւն իր ե­լույ­թը հիմ­նա­կա­նում կա­ռու­ցեց Կաս­պից ծո­վի մա­կար­դա­կի շա­րու­նակ­վող անկ­ման փաս­տի վրա, եւ դա, ըստ ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րի, պա­տա­հա­կան չէ: Այ­սինքն, ե­թե Ա­լիեւն ու Էր­դո­ղա­նը փոր­ձում են ա­ռաջ մղել Կաս­պից ծո­վը խո­շոր առեւտ­րա­յին ու­ղի դարձ­նե­լու` դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա ել­ք ա­պա­հո­վե­լու, այ­սինքն՝ Նի­կո­լի ա­սած՝ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք գա­ղա­փա­րը, ին­չի մասին էլ պետք է լի­նի ի­րենց ե­րա­զանք­նե­րի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», ա­պա հի­մա, դա­տե­լով Հեյ­դա­րո­վի­չի խոս­քե­րի հիմ­նա­կան տրա­մա­բա­նութ­յու­նից, խո­շոր կոր­պո­րա­ցիա­նե­րին այդ ուղ­ղութ­յուն ներգ­րա­վե­լու հար­ցում լուրջ խնդիր­ներ ու­նեն:

«­Կաս­պից ծո­վի խո­րութ­յան նվազ­ման պատ­ճա­ռով նա­վագ­նա­ցութ­յան ըն­կե­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ ադր­բե­ջա­նա­կան­նե­րը, ստիպ­ված են օգ­տա­գոր­ծել ա­վե­լի փոքր բեռ­նու­նա­կութ­յամբ նա­վեր, ին­չը մե­ծաց­նում է տրանս­պոր­տա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ար­ժե­քը»,- բա­ցատ­րում է հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գե­տը։ Բա­ցի այդ, փոքր բեռ­նու­նա­կութ­յամբ նա­վե­րի զգա­լի քա­նա­կութ­յուն պար­զա­պես չկա, որ հնար­վոր լի­նի «մի­ջանցք» տեր­մի­նին հա­մար­ժեք մասշ­տա­բա­յին բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նել: Արդ­յուն­քում, որ­քան ծան­ծա­ղում է Կաս­պից ծո­վը, այն­քան քիչ հե­ռան­կա­րա­յին է դառ­նում դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա՝ Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը շրջան­ցող լուրջ ա­ռեւտ­րա­յին ու­ղի­նե­րի ստեղ­ծու­մը: «Խոսքն այն մա­սին չէ, որ տա­րո­ղու­նակ նա­վեր հնա­րա­վոր չէ ստեղ­ծել, կամ նրանք չեն կա­րող լո­ղալ Կաս­պից ծո­վում՝ կկպչեն հա­տա­կին»: Այլ նրա, որ ծան­ծա­ղե­ցու­մը ծո­վից հե­ռաց­նում է նա­վա­հանգս­տա­յին են­թա­կա­ռույց­նե­րը: Այ­սօր կկա­ռու­ցես նա­վա­կա­յան, կա­պա­հո­վես անհ­րա­ժեշտ մասշ­տա­բի նա­վե­րով, վա­ղը, սա­կայն, կպարզ­վի, որ այս նա­վերն ար­դեն չեն կա­րո­ղա­նում մո­տե­նալ նա­վա­կա­յա­նին՝ ջու­րը հե­ռա­ցել է»,- բա­ցատ­րում է մաս­նա­գե­տը՝ մատ­նան­շե­լով այս փաս­տա­ցի պատ­կե­րը, թե Կաս­պից ծո­վի ա­փա­մերձ ֆոնն ինչ­պես է տա­րին տար­վա վրա փոխ­վում: Ընդ ո­րում, ե­թե խոս­քը մասշ­տա­բա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի մա­սին է, ա­պա դա են­թադ­րում է մեծ ներդ­րում­ներ եւ եր­կա­րա­ժամ­կետ՝ առն­վազն տա­սնամ­յակ­նե­րի հե­ռան­կար­ներ: Մինչ­դեռ այս պա­հին առ­կա բո­լոր գի­տա­կան գնա­հա­տում­նե­րով, Կաս­պից ծո­վի ծան­ծա­ղե­ցու­մը շա­րու­նակ­վե­լու է, այն է` ա­պա­գա­յում բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի խնդի­րը միայն կսրվի: «Այդ պատ­կե­րը հաշ­վի առ­նե­լով, նաեւ խո­շոր ներդ­րող­ներն են նա­խընտ­րում հե­ռու մնալ նման նա­խագ­ծից: Ու խոս­քը ոչ միայն Կաս­պից ծո­վով ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք, այլ նաեւ՝ հյու­սի­սից՝ հա­րավ ուղ­ղութ­յամբ, այն է՝ ՌԴ-ից Ի­րան բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի մա­սին է: Դա է պատ­ճա­ռը, որ որ­քան էլ Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը խո­սեն «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խագ­ծից, որ­քան էլ այն կա­պեն նաեւ Կաս­պից ծո­վով բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հետ, մեկ է, ցա­մա­քա­յին կա­պի հար­ցը մնում է գործ­նա­կա­նում միա­կը»,- կար­ծում է փոր­ձա­գե­տը:

Ու, միա­ժա­մա­նակ, այլ փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րով, միայն Ռու­սաս­տանն ու Ի­րանն ու­նեն Կաս­պից ծո­վում ռազ­մա­ծո­վա­յին ու­ժեր պա­հե­լու թույ­լատ­վութ­յուն` ըստ մերձ­կասպ­յա­ն երկր­նե­րի մի­ջեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի։ Եր­կու երկր­նե­րի նա­վա­տորմ­նե­րը հա­մալր­ված են փոքր, քիչ նստված­քով, բայց միան­գա­մայն հզոր զին­վա­ծութ­յան նա­վե­րով, ո­րոնց հա­մար Կաս­պից ծո­վի ներ­կա մա­կար­դա­կը միան­գա­մայն բա­վա­րար է ա­զատ գոր­ծե­լու հա­մար: Այ­սինքն, ե­թե «Թ­րամ­փի ու­ղու» հիմ­նա­կան էութ­յու­նը ոչ թե եր­կա­թու­ղա­յին բեռ­նա­փո­խադ­րում­ներն են, այլ է­ներ­գա­կիր­նե­րի տա­րան­ցու­մը, ո­րը հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել, ա­սենք, Կաս­պից ծո­վով խո­ղո­վա­կա­շա­րեր կա­ռու­ցե­լով, ին­չի մա­սին ակ­նարկ կար նաեւ Փա­շին­յա­նի մոտ, ա­պա դա ա­ռանց Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մա­ձայ­նութ­յան չի կա­րող լի­նել, հաշ­վի առ­նե­լով մերձ­կասպ­յան երկր­նե­րի մի­ջեւ առ­կա պայ­մա­նագ­րե­րը: Ու դա խախ­տե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, մեղմ ա­սած, սահ­մա­նա­փակ են, հաշ­վի առ­նե­լով, որ ծո­վում եւ ողջ տի­րույ­թում ՌԴ-ն­ եւ Ի­րանն են հիմ­նա­կան ռազ­մա­կան միա­վո­րը, այն է՝ նրանց «գցե­լու» տար­բե­րակ չկա:

https://iravunk.com/sim/?p=324188&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ