Նիկո՛լ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ » է, այլ՝ «կզած». Շարմազանով
Ներքաղաքական«Նիկո՛լ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ » է, այլ՝ «կզած»։ Նիկո՛լ, լսեցի երեսփոխանիդ բերանով քո պատասխանը ԱԺ լսումներին։ Քաղաքական խոսք՝ զրո, փաստեր՝ զրո, վիրավորանք՝ լիքը։ Չլրջացաք էլի, վարչապետ էլ դարձար, քո խոսքը նույնն է մնացել։ Դրսում՝ լաց ու աղերսանք, ներսում՝ հոխորտանք։
Հոխորտացո՞ղ եք, գնացեք Ալիեւի դեմ հոխորտացեք ,որ էլ «բիզիմդիր», էլ՝ «նոլդու», էլ՝ կապիտուլյացիա, էլ՝ միջանցք ու էլ ինչ ասես ,որ չի ասում։ ՄԱԿ-ի ամբիոնից սաղ աշխարհի դեմը Ալիեւից «կապիտուլյացիա» ու «միջանցք» չասել ես մուրում, եկել եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից եք խոսում։
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական պահանջները ու «պասլատ» արեց ադրբեջանական նարատիվները, իսկ դու «կզել» ես ադրբեջանական պահանջների առաջ», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։

