Ինչու հանկարծ Նիկոլը որոշեց ՄԱԿ-ում բողոքել Ալիեվի դեմ

Վերլուծություն

Ա­հա գլոբալ ներկա բարդ ֆո­նին էր (Տես նաեւ https://iravunk.com/?p=324139&l=am), որ Նի­կոլ Փա­շին­յա­նը ո­րո­շեց մեկ­նել Մոսկ­վա, ա­պա՝ Վա­շինգ­տո­ն, հե­տո նաեւ Եվ­րո­պա: Այս աշ­խար­հագ­րութ­յու­նը հու­շում է, որ Նի­կո­լը այս բար­դա­ցող ի­րա­վի­ճա­կից գլուխ հա­նե­լու խնդիր ու­նի: Բայց նաեւ, որ ա­ռանց այս ա­մե­նի էլ կան բազ­մա­կողմ խնդիր­ներ, ո­րոնք բո­լոր ուղ­ղությ­ու­ննե­րից ճնշում են:

­Թե Մոսկ­վա­յում Պու­տի­նի հետ հան­դիպ­ման «փակ» մա­սում ին­չից են խո­սել, դեռ ժա­մա­նակ է պետք գնա­հա­տում­նե­րի հա­մար: Իսկ ա­հա հան­դիպ­ման «բաց» մա­սում ո­րո­շա­կի ազ­դակ­ներ ե­ղան: Մաս­նա­վո­րա­պես, Պու­տի­նը հի­շեց­րեց, որ Հա­յաս­տա­նի հետ ա­ռեւ­տու­րը նվազ­ման փու­լում է. «Ընդ­հա­նուր առ­մամբ, մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը զար­գա­նում են, զար­գա­նում են լավ, գրե­թե 11 մի­լիարդ դո­լա­րի առեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յուն ու­նենք…»: Ի պա­տաս­խան, Նի­կո­լը տրտնջաց. «Դուք ընդգ­ծե­ցիք փո­խա­դարձ առեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յու­նը, ճիշտ է, այս տա­րի ո­րո­շա­կի ան­կում է նկատ­վում, դա կապ­ված է ո­րոշ գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րի հետ, բայց ես կար­ծում եմ, որ կա հնա­րա­վո­րութ­յուն աշ­խա­տե­լու այդ ուղ­ղութ­յամբ, որ­պես­զի մեր փո­խա­դարձ առեւ­տու­րը շա­րու­նա­կի ա­ճել այն տեմ­պե­րով, ո­րոնք ար­ձա­նագր­վել են 2023-2024 թվա­կան­նե­րին»: Ի­րա­կա­նում, ե­թե դի­վա­նա­գի­տա­կան ժես­տե­րը հա­նում ենք, ա­պա տա­կը մնում է այն «չոր» փաս­տը, որ այս տար­վա ա­ռա­ջին ութ ա­միս­նե­րին Հա­յաս­տա­նի ար­տա­քին ա­ռեւ­տու­րը կրճատ­վել է մոտ 40, ար­տա­հա­նու­մը՝ մոտ 50 տո­կո­սով, ին­չը հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նից կամ Ռու­սաս­տան ապ­րանք­ներ ներ­մու­ծում-վե­րար­տա­հա­նում ուղ­ղութ­յամբ խո­րը ան­կում­նե­րի պատ­ճա­ռով է: Սա է Նի­կո­լի ա­սած «ո­րոշ ան­կու­մը», ո­րից հե­տո  փոր­ձում է հաս­կա­նալ՝ ի՞նչ է պետք նախ­կին մա­կար­դա­կը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Իսկ այդ եւ այլ ուղ­ղությ­ուն­նե­րով ինչ է պետ­քը պետք է որ քննարկ­ված լի­նի հան­դիպ­ման «փակ» մա­սում:

­Բայց ե­րե­ւում է, որ այդ «փակ» մա­սը ոչ թե պար­զա­պես ո­գե­ւո­րել, այլ նաեւ «դուխ է տվել» Նի­կո­լին: Ա­մեն դեպ­քում, երբ նա հանդգ­նեց ՄԱԿ-ի ամբ­իո­նից մի փոքր հո­խոր­տալ Ա­լիե­ւի հաս­ցեին, այդ տեսքն ու­նի: Այ­սինքն, սկսե­լով «հին ու բա­րի» խա­ղա­ղութ­յու­նից, ե­կավ-հա­սավ Թ­րամ­փին ու «Թ­րամ­փի մի­ջանց­քը» գո­վեր­գե­լուն, ա­պա, թե՝ պետք է նրան Նո­բել­յան մրցա­նակ տալ: Ու հա­սավ Ա­լիե­ւին, թե. «Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը, ում հետ ըն­դու­նել ենք Վա­շինգ­տո­նի Հռ­չա­կա­գի­րը, դրա­նից հե­տո մի քա­նի ան­գամ, այդ թվում` այս ամ­բիո­նից, օգ­տա­գոր­ծել է, այս­պես կոչ­ված, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ար­տա­հայ­տութ­յու­նը։ Ն­ման ար­տա­հայ­տութ­յուն Վա­շինգ­տո­նում հա­մա­ձայ­նեց­րած փաս­տաթղ­թե­րում չկա, Հա­յաս­տան-Ադր­բե­ջան բա­նակ­ցութ­յուն­նե­րում կամ փաս­տաթղ­թե­րում եր­բեք չի ե­ղել։ Կար­ծում եմ` ի­մաստ ու­նի, որ ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կերս պար­զա­բա­նի, թե ինչ նկա­տի ու­նի այդ ար­տա­հայ­տութ­յու­նը օգ­տա­գոր­ծե­լով, ո­րով­հե­տեւ հա­յաս­տան­յան ի­րա­կա­նութ­յան մեջ դա ըն­կալ­վում է որ­պես տա­րած­քա­յին պա­հանջ Հա­յաս­տա­նից եւ կոնֆ­լիկ­տա­յին խո­սույ­թի հետ է ա­սո­ցաց­վում… Այդ խո­սույթ­նե­րը խա­ղա­ղութ­յան նկատ­մամբ մարդ­կանց հա­վա­տը չեն մե­ծաց­նում…»: Ա­վե­լին՝ «Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը տար­բեր ամ­բիոն­նե­րից խո­սում է Հա­յաս­տա­նի` իբր կա­պի­տուլ­յա­ցիա­յի մա­սին»:

­Լավ է, որ կա­րող է գո­նե այս­քա­նը ա­սել Ա­լիե­ւի հաս­ցեին, եւ այս­տեղ է այն հար­ցը, թե դա կապ ու­նի՞ մոս­կով­յան այ­ցի ու ռուս-ադր­բե­ջա­նա­կան վատ­թա­րա­ցող հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ:

­Բայց մյուս կող­մից, ին­չո՞ւ հանկարծ միայն հի­մա Նի­կոլին այդ­պես «զայ­րաց­րեց» «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը, երբ Ա­լիեւն այդ մա­սին խո­սում էր մինչ Վա­շինգ­տո­նի փաս­տաթղ­թե­րի ստո­րագ­րու­մը, այդ ստո­րագ­րու­մից հաշ­ված րո­պե­ներ անց եւ մինչ հի­մա՝ այն ներ­կա­յաց­նե­լով «Մի­ջին մի­ջանց­քի» կամ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» բա­ղադ­րիչ: Ի­հար­կե այն, որ Թ­րամ­փը սկսել է հա­ճա­խա­կի մո­ռա­նալ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ան­գամ ա­նուն­նե­րը, օ­րերս չէր էլ հի­շում, որ նրանց «հաշ­տեց­րել» է, խո­սվում է այն մա­սին, որ վա­ղը-մյուս օ­րը կա­րող է նաեւ «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին «մո­ռա­նալ»: Եվ ե­թե այդ­պես է, իսկ Ա­լիեւն էլ մի գլուխ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» է մեյ­դան բե­րում, ա­պա կա­րող է Վա­շինգ­տո­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նա­խաս­տո­րագ­րու­մից բանն այն կողմ չանց­նել: Ու ի՞նչ, պետք է է­լի Մոսկ­վա­յի «փե­շե­րի՞ց կախ­վել»: Չ­նա­յած, դեռ հաս­կա­նալ է պետք, թե գլո­բալ քա­մի­նե­րը դե­պի ուր են փչում…

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում