Ռուսական հեռահար անօդաչուն ոչնչացրել է ուկրաինական ուժերին զինտեխնիկա եւ վառելիք տեղափոխող գնացքը (Ֆոտո)
ՄիջազգայինՉեռնիգովի մարզի Բոբրովիցա գյուղի մոտակայքում ռուսական հեռահար անօդաչուն խոցել է Ուկրաինայի զինված ուժերին զինտեխնիկա, վառելիք և այլ ռազմական պարագաներ տեղափոխող գնացքը։ Հարվածվել է նաև տեղի նավթամբարը։
Տեսանյութից դատելով՝ անօդաչու թռչող սարքերը կառավարվում են օպերատորի կողմից և չեն թռչում նախապես սահմանված կոորդինատներով։ Հարձակման վայրից մինչև սահման հեռավորությունը մոտավորապես 150 կմ է։ Այսինքն, եթե ռուսները հեռանար անօդաչուները կարող են կառավարելի հարվածներ հասցնել, ապաուկրաինական լոգիստիկ ուղիները շատ ավելի մեծ խորությունների վրա են դարձել խոցելի:

