Չինաստանում ստեղծված ոսկրային սոսինձ բուժում է կոտրվածքները րոպեների ընթացքում
ՀասարակությունՀանչժոուի գիտնականները մշակել են Bone-02-ը՝ մի արտադրանք, որը վերականգնում է կոտրված ոսկորները ընդամենը մեկ ներարկմամբ՝ երեք րոպեում։ Արտադրանքը հաջողությամբ փորձարկվել է 150 մարդու վրա։ Դեղամիջոցն ամբողջությամբ լուծվում է օրգանիզմում՝ վերացնելով ֆիքսատորը հեռացնելու համար երկրորդ վիրահատության անհրաժեշտությունը։
Գիտնականները Bone-02-ը անվանում են առաջընթաց, որը կարող է փոխարինել ամիսներ տևած վերականգնմանը և բարդ վիրահատություններին։ Այն շուտով կհայտնվի վաճառքի։

