«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շուտով հայ հանդիսատեսը կայցելի կրկես

Մշակութային

ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՌԵԺԻՍՈՐԸ ՀԻԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴՈՎ

Վերջապես, երկար տարիների վերանորոգումից հետո` Կրկեսը վերանվանված Tashir Arena-ի, հոկտեմբերի 25-ին իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջեւ:

Նախագծի գործադիր տնօրեն Կարինա Աղաջանովան հայտնել է, որ Tashir Arena-ի ընդհանուր ներդրումը կազմել է մոտավորապես 55 մլն դոլար։ Arena-ի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովն էլ մանրամասնել է, որ Երեւանի կրկեսը կարող է տեղավորել մինչեւ 2000 հանդիսատես՝ կախված նստատեղերի դասավորությունից։ Նա հավելել է, որ վերափոխվող բեմ-մանեժը կարող է շրջվել 360 աստիճանով կամ կիսով չափ՝ հատուկ ներկայացումների եւ թատերական ձեւաչափերի համար։

Նախագծի բացումը կկայանա Eternia թատերա-կրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Շոուի ստեղծման վրա մոտ երկու տարի աշխատել է ավելի քան երեք հարյուր մասնագետներից կազմված միջազգային թիմ։ Շոուի ռեժիսորական-բեմադրական խմբի եւ Meduse պրոդյուսերական ընկերության գլխավոր պրոդյուսեր Ալյոնա Կոզինայի խոսքով՝ բացման շոուն անվանվել է Eternia, քանի որ այն հիմնված է չորս հիմնական տարրերը միավորող գաղափարի վրա։

«Ըստ բեմադրության՝ մեր հերոսը պետք է անցնի այդ չորս տարրերով՝ հող, օդ, ջուր, կրակ եւ հասնի դրանց միացնող եթերային կարգավիճակին։ Այդ ամենը պետք է ցույց տա նրա զարգացման ընթացքը եւ մարմնավորի այս փիլիսոփայական գաղափարը, որից ոգեշնչվել է շոուի անվանումը»,- ասել է նա։

Բազմագործիքային երաժիշտ, նվագակցության մշակող եւ կոմպոզիտոր Վալերի Տոլստովը նշել է, որ ներկայացման երաժշտական ​​​​նվագակցությունը ներառում է հայկական ազգային երաժշտության տարրեր։ Իսկ շոուի ռուս հայտնի ռեժիսոր-բեմադրիչ, խորեոգրաֆ Պավել Բրյունը հայտնել է, որ հիացած է Հայաստանի մշակույթով ու պատմությամբ։

Բրյունը, պատասխանելով «Իրավունք»-ի հարցին, թե ինչպես է գնահատում հայ գործընկերների հետ համագործակցությունը եւ ինչպիսի բարդությունների առաջ է կանգնել, ասաց. «Ինձ համար բարդ է այդ մասին անցյալ ժամանակով խոսելը, քանի որ այն դժվարությունները, որոնք մենք հաղթահարում ենք, չեն ավարտվում: Վաղը կարող է լինել այլ դժվարություն եւ այլն: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, ասեմ, որ ես մշտապես հիացել եմ հայ ժողովրդով եւ նրա պատմությամբ: Ես ունեցել եւ ունեմ կապեր հայերի հետ ոչ միայն Հայաստանում, որտեղ եղել եւ աշխատել եմ տարբեր ծրագրերի շուրջ: Օրինակ, տարիներ առաջ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ես մասնակցություն ունեցա «Дети Арбата» նախագծում եւ օգնում էի բեմական հարցերում, սակայն Հայաստանի սահմաններից դուրս էլ եւս ունեմ հայ մտերիմներ: Անդրադառնալով դժվարություններին՝ պիտի ասեմ, որ անկախ այն բանից, թե որտեղ կլինեմ ու կաշխատեմ՝ աշխարհի տերբեր երկրներում, դժվարությունները նույնն են: Պետք է բարդություններին եւ խնդիրներին ճիշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այն լուծվի: Այսինքն՝ եթե մարդուն կարողացար բացատրել, թե ինչ ես ուզում նրանից եւ կարողացար ստանալ այն, դա լինում է դժվարությունների լուծման ելքը»,- ասաց Պավել Բրյունը:



Ներկայացումների մեջ ներգրավված են ավելի քան 100 արտիստ՝ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից եւ Ասիայից։ Ըստ կազմակերպիչների, բոլոր մասնակիցները բազմափուլ դերասանական լսումներ են անցել, մասնագիտական պատրաստություն ստացել եւ մասնակցել երկարատեւ փորձերի, որոնց շնորհիվ ստացել են բարձրորակ ներկայացումներ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան