UFC ՄԱՐՏԻԿ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, ԱՄՆ - ՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԻ UNF ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ

Սպորտ

Հայազգի պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի /MMA /չեմպիոն, UFC մարտիկ, այժմ օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ում բնակվող ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, որոշակի դադարից հետո, հոկտեմբերի 11-ին ԱՄՆ - ում մենամարտ է ունենալու, նա կպայքարի UNF Աշխարհի չեմպիոնական գոտու համար։ Այս մասին, Նարեկը պատմեց Iravunk. com-ի մարզական լրագրողի հետ զրույցում։

- Նարեկ, որն է պատճառը, որոշակի դադարի, ինչու չէիր մասնակցում մենամարտերի։

- Ճիշտն ասած, ես էլ չէի ուզում դադար վերցնել, բայց վնասվածքներ ունեի, ապաքինվեցի ու հիմա շատ լավ մարզավիճակում եմ գտնվում։

- Իսկ ո՞վ է լինելու մրցակիցդ, հասցրել ես արդյոք ուսումնասիրել։

- Մրցակիցս ազգությամբ մեքսիկացի մարզիկ է, շուրջ 2 տարի առաջ ես նրան պարտվել եմ, չեմպիոնական գոտու թեժ պայքարում։ Ես նրա դեմ պայքարելու եմ UNF Աշխարհի չեմպիոնական գոտու համար։

Մենամարտը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 11-ին։ Հանդես կգամ 57 կգ քաշային կարգում։ Ինձ այստեղ օգնում է բոքսի փորձառու մարզիչ, Արթուր Եղիազարյանը ու ես հիմա պատրաստվում եմ Ամերիկյան ակումբում, որը Կալիֆոռնիայում ամենաուժեղ MMA ակումբն է»։    Այստեղ շատ մեծ, հարմարավետ մարզադահլիճներ կան, շատ ուժեղ, փորձառու մարզիկներ։ Նշեմ, որ ես շատ լավ մարզավիճակում եմ հիմա գտնվում, այսպես եղել եմ նաև 5 տարի առաջ։ Պրոֆեսիոնալ ռինգում ունեմ 14 հաղթանակ և 9 պարտություն։ Կալիֆոռնիայի թոփ 20֊ում եմ ։Մեքսիկացի մրցակիցս բավականին ուժեղ, փորձառու մարզիկ է, նա ունի 12 հաղթանակ ու 4 պարտություն։ Իհարկե, ուսումնասիրել եմ։ Իմ անցկացրած վերջին մենամարտը եղել է 2 տարի առաջ։ Ճիշտ է, այժմ ԱՄՆ ֊ում եմ գտնվում, սակայն ժամանակ առ ժամանակ Հայաստան եմ վերադառնում ու երբեք չեմ մոռանում իմ հայրենիքը։ Այստեղ ԱՄՆ ֊ում, զբաղվում եմ նաև մարզչական գործունեությամբ, բազմաթիվ հայ սաներ ունեմ, ինչը շատ ուրախալի է։ Նրանց եմ փոխանցում տարիների ընթացքում կուտակած իմ մարզական փորձը, հմտությունները, գիտելիքները։ Ես ներկայացնում եմ Հայաստանի դրոշը, դա իսկապես մեծ պատիվ է ինձ համար։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Քեզ մաղթում ենք փայլուն հաղթանակ։

- Շատ զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում