Պենտագոնի ղեկավարը ուղիղ եթերում սքեյթբորդով հարված է ստացել աճուկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄիջազգայինՍոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Պենտագոնի ներկայիս ղեկավար Փիթ Հեգսեթը փորձում սքեյթբորդով հնարք կատարել և պատահաբար ուղիղ եթերում ինքն իր աճուկին հարվածում։ Ըստ որոշ տեղեկությունների, տեսանյութն արվել է դեռևս 2023 թվականին։
Նա հաղորդավարների հետ դուրս է եկել փողոց՝ պրոֆեսիոնալ սքեյթբորդիստից վարպետության դաս անցնելու։ Տեսանյութում Հեգսեթը փորձում է հնարք կատարել, բայց տախտակը պլստում է և հարվածում է նրա աճուկին։ Քաղաքական գործիչը բռնում է սքեյթբորդն ու չի թաքցնում, որ ցավ է զգում։

