Առանց ընդդիմադիր՝ գեղի սինդրոմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՊԻՂԱՏՈՍՆ Ա ՊԱԿԱՍՈՒՄ

(ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ 2 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱԶԱՏԱԶՐԿԵԼՈՒ` ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թեոլոգների` Միքայել սրբազանի բախտը բերել ա, որ դատախազը դատարանից չի պահանջում իրեն խաչել։

 **

 ՀԵՐՔՈՒՄ

Փաստաբանների պալատից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, Միքայել սրբազանի փաստաբաններից մեկը նրան մինչեւ աքլորականչ  երեք անգամ ուրացել է, չի համապատասխանում իրականությանը։

 **

ԱՊԱԿԱՏԱՐ ՑԱՆԿԱԼԻ

(ՓԱՐԱՔԱՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՀԱՐՑԵՐ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ԷԼ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՈՒ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների, եթե ժամանակին Ալամ Կալապետյանը Փարաքարը փակեր, ապա Նիկոլը այսօր չէր անհանգստանա։

**

 ԴԱՍԱԿԱՆ

 ( ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ Հ1-Ի ԵԹԵՐՈՎ ՓԱՐԱՔԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՎԵՆԴԵՏԱ» ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Փաշինյանի ասածը` ինձ համար օրենք ա։

**

 ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳԵՂԻ ՍԻՆԴՐՈՄ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` 2026 ԹՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` նման ընդդիմության առկայության պայմաններում Նիկոլին հաղթելու համար արդեն ոչ մեխ ա պետք, ոչ` չագուջ։

**

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԸ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍՈՎ ԿԻՍԱՏ Է ՄՆԱՑԵԼ

(ՆԻԿՈԼԸ ՍԱՂՄՈՍՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒՑ  ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՑ Է  ՍԿՍՎԵԼ)

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը Մատենադարանի դիմացից  Մեսրոպ Մաշտոցի արձանը հանել  տարել է ԱԱԾ մեկուսարան` Սամվել Կարապետյանի խուց:

**

ԱՎԵՏԱՐԱՆ` ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ

Ըստ 12 առաքյալների` Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները ոչ միայն  Մեսրոպ Մաշտոցից է սկսվել, այլ նաեւ Նոյ նահապետից, որը Արարատից իջնելուց Թուրքիայի կողմ գնալու փոխարեն` Արարատյան դաշտ է իջել:

**

ՔԱՆԴՈՂ ԲՐԻԳԱԴԻ ԲՐԻԳԱԴԱՎԱՐԸ

Ըստ թուրքական հատուկ ծառայությունների` Նիկոլը Աննա Հակոբյանին ուղարկել է Չինաստան, որ այնտեղի ժողովրդին էլ պառակտի եւ սեւ ու սպիտակի վերածի:

**

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ԿԱՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԴԱՎԱՃԱՆԸ

Ըստ կոնսպերոլոգների` ժամանակին <<Մարտի 1>>-ի գործով մեղադրյալ Նիկոլ Փաշինյանը իրավապահների կողմից թաքնվելուց իր կամքով չի հանձնվել իրավապահներին, այլ իրեն թաքստոց տրամադրողներին դավաճանելուց հետո` էլ տեղ չի ունեցել մնալու, դրա համար գնացել հանձնվել է:

**

ՄԵՂԱՅԱԿԱՆ

Գողական աշխարհից հայտնում են, որ Նիկոլի հանդեպ ազատազրկված ժամանակ իր խցի դատապարտյալները որ իրենց խոստացվածը արած լինեին, հիմա երկիրը խղճուկ վիճակում չէր լինի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում