Մխիթարյանը` ՉԼ «Ինտեր»-«Սլավիա Պրահա» հանդիպման պաստառին
Սպորտ
Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Սլավիա Պրահայի» դեմ կայանալիք հանդիպման խաղային պաստառը, որի վրա հայտնվել է Հենրիխ Մխիթարյանը։
«Չեմպիոնների լիգան վերադառնում է «Սան Սիրո»»,- գրված է լուսանկարին կից։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

