ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները օգոստոս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել. Պետրոսյան

Հասարակություն

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է.

«ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրեններն օգոստոս ամսվա համար նույնպես պարգեւավճարներ չեն ստացել. արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում կրկին ունենք ավելի քան 20մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։

Ինչպես նաեւ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրինության աշխատակազմում կան բազմաթիվ բարձր վարձատրվող հաստիքներ (նույնիսկ՝ մի ամբողջ բաժին), որոնց մեծ մասին մինչ այս որեւէ կոնկրետ գործառույթ կամ պարտականություններ չեն վերապահվել, սակայն դրանք զբաղեցրել են ընկերության սեփականատերերի եւ նախկին բարձր ղեկավարության հետ որեւէ կերպ փոխկապակցված ու նրանց բարեհաճությունը վայելող կոնկրետ անձինք։

Վերջիններիս ազատումից հետո այդ հաստիքները չեն համալրվել եւ հետայսու եւս չեն համալրվելու, քանի որ դրանց անհրաժեշտությունն առհասարակ չկա՝ ՀԷՑ-ի կառավարման ընթացիկ փուլում, մինչեւ ընկերության հաստիքացուցակների մաքրումը նմանատիպ «պարազիտ» հաստիքներից (այդ գործառույթն, ըստ կանոնադրության, գտնվում է տնօրենների խորհրդի լիազորությունների տիրույթում)։

Այդ հաստիքների թափուր լինելու հանգամանքով պայմանավորված՝ վերջին երկու ամիսներին, ի թիվս վերոնշյալի, ունեցել ենք նաեւ ավելի քան 15մլն ՀՀ դրամի հավելյալ խնայողություններ։

Ըստ այդմ, վերոնշյալ միջոցները ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգեւավճար, այս անգամ արդեն համաչափորեն բաշխվել են ՀԷՑ-ի շուրջ 1.669 աշխատակիցների միջեւ, ում օգոստոս ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգեւավճար) չի գերազանցել 200հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20% չափով։

Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ եւ այս անգամ արդեն՝ բազմաթիվ տեսուչներ։

Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ եւ ազնիվ աշխատակիցներին։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում