TRIPP-ի մասին Ռուսաստանն իր դիրքորոշումը կձևակերպի, երբ մանրամասն պատկերացում ունենա դրա իրականացման մասին. Կոպիրկին

Ներքաղաքական

«Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի շուրջ Ռուսաստանն իր դիրքորոշումը կձևակերպվի, երբ Մոսկվան մանրամասն պատկերացում ունենա, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը։

 

Այս մասին «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

 

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության անսասան առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է, ու այդ մոտեցմանը համահունչ՝ Մոսկվան, բնականաբար, աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքի։ 

 

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի երթուղուն» (խմբ․՝ «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»), Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը։ Մեր տեղեկությամբ, այդ աշխատանքը նոր է մեկնարկում։ Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ռեժիմները, ինչպես նաև երթևեկության անվտանգությանն առնչվող մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։ Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը կպահանջեն հաշվի առնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքները, ինչպես նաև հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը՝ հիմնվելով երկկողմ փաստաթղթերի վրա։ Ես միաժամանակ կցանկանայի ավելացնել, որ ռուսական կողմը բաց է այս հարցերի շուրջ խորհրդակցությունների համար ինչպես իր հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ»,-ընդգծել է ՌԴ դեսպանը։ 

 

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է հիմք դրել հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին: 

 

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերը ոչ միայն դադարեցրին արյունահեղությունը տեղում, այլև սահմանեցին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները, դրանց թվում՝ խաղաղության պայմանագրի մշակումը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ կապերի զարգացումը»,- ասել է դեսպանը։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում