Պարտավոր էին կանխել նման ողբերգությունը. Գագիկ Համբարյան

Ներքաղաքական

«Ի­րա­վուն­ք»-ը զրու­ցել է Շի­րա­կի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պատ­մութ­յան եւ փի­լի­սո­փա­յութ­յան ամ­բիո­նի դա­սա­խոս, քա­ղա­քա­գետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

— Պա­րոն Համ­բար­յան, քա­ղա­քա­կան են­թա­տեքստ տես­նո՞ւմ եք Փա­րա­քա­րի հա­մայն­քա­պետ Վո­լոդ­յա Գ­րի­գոր­յա­նի սպա­նութ­յան դեպ­քի հիմ­քում:

 — Ի­րա­կա­նում այն­քան էլ չեմ ցան­կա­նում գու­շա­կութ­յուն­ներ ա­նել կամ ո­րե­ւէ ան­ձի մե­ղադ­րել այս ող­բեր­գութ­յան մեջ։ Չեմ ու­զում ո­րե­ւէ կող­մին` լի­նի նոր իշ­խա­նութ­յուն­ներ, թե նախ­կին­ներ, ուղ­ղա­կի մե­ղադ­րել ինչ-որ մե­կին՝ ա­ռանց փաս­տե­րի։ Հաս­կա­նա­լի է, որ ո­րոշ մար­դիկ մի բա­նի մեջ մե­ղադ­րում են իշ­խա­նութ­յուն­նե­րին կամ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գին` ա­սե­լով, որ հենց նրանց ան­գոր­ծութ­յան հե­տե­ւան­քով է ստեղծ­վել այս ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նում։ Բայց ի­րա­կա­նում, ըստ իմ հա­մոզ­մուն­քի, խնդի­րը շատ ա­վե­լի խորն է եւ կապ­ված է ոչ միայն մի քա­նի ան­հատ­նե­րի կամ մի քա­նի մար­մին­նե­րի ան­գոր­ծութ­յան հետ, այլ` հա­մա­կար­գա­յին թե­րութ­յուն­նե­րի եւ խնդիր­նե­րի հետ։

­Հա­յաս­տա­նի ոս­տի­կա­նութ­յու­նը, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը ոչ թե պետք է զբաղ­վի միայն դեպ­քե­րի բա­ցա­հայտ­մամբ, այլ ա­ռա­ջին հեր­թին պար­տա­վոր է կան­խել նման ող­բեր­գութ­յուն­նե­րը։ Մեր եր­կի­րը փոքր է, եւ ես հա­մոզ­ված եմ, որ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը, իր մաս­նա­գետ­նե­րով, շատ լավ տե­ղե­կատ­վութ­յուն ու­նի, թե կոնկ­րետ որ ան­ձանց կամ ըն­տա­նիք­նե­րի մի­ջեւ ինչ խնդիր­ներ կան։ Բայց ցա­վա­լիո­րեն, այն տե­ղե­կութ­յուն­նե­րը, ո­րոնք առ­կա են հա­մա­կար­գում, օգ­տա­գործ­վում են ոչ թե կան­խար­գել­ման, այլ ու­րիշ նպա­տակ­նե­րով։ Այ­սօր հա­ճախ կա­րե­լի է հան­դի­պել հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի, որ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը պետք է շու­տա­փույթ բա­ցա­հայ­տի ցան­կա­ցած հան­ցա­գոր­ծութ­յուն։ Ես հա­մոզ­ված եմ՝ պետք չէր միայն շու­տա­փույթ բա­ցա­հայ­տել՝ պետք էր ա­ռա­ջին հեր­թին կան­խել այդ ող­բեր­գութ­յու­նը։

Ն­մա­նա­տիպ դեպ­քե­րը մեզ հա­մար միայն եր­կու կամ ե­րեք դեպք չեն։ Ն­րան­ցից յու­րա­քանչ­յուրն ընդգ­ծում է, թե որ­քան կա­րե­ւոր է կան­խար­գել­ման աշ­խա­տան­քը։ Բայց այ­սօր մենք տես­նում ենք, որ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­ված են ոչ թե հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի կան­խար­գել­մամբ, այլ սրբա­զան­նե­րի կամ քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­դիր­նե­րի դեմ գոր­ծեր ստեղ­ծե­լով, լրտե­սե­լով, հե­տե­ւե­լով, թե ով որ­տեղ է հան­դի­պում, ով ում հետ ինչ է խո­սում։ Այս գոր­ծու­նեութ­յու­նը, ցա­վոք, խլում է հա­մա­կար­գի ռե­սուրս­նե­րը եւ վե­րած­վում է միտ­ված խնդիր­նե­րի, իսկ իս­կա­կան սպառ­նա­լիք­նե­րը մնում են բա­ցա­հայտ­ման փու­լում։

Այդ պատ­ճա­ռով էլ մեր երկ­րում ար­դեն դար­ձել է սո­վո­րա­կան ե­րե­ւույթ այն, որ գրե­թե ա­մեն օր մենք լսում ենք նոր սպա­նութ­յուն­նե­րի մա­սին։ Մի օր չկա, որ չի­մա­նանք առն­վազն մեկ աղմ­կա­հա­րույց կամ սար­սա­փազ­դու դեպ­քի մա­սին։ Սա ցույց է տա­լիս, թե որ­քան խո­րը թե­րութ­յուն­ներ կան ոչ միայն ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում, այլ նաեւ քա­ղա­քա­կան մա­կար­դա­կում։ Եվ, ի­հար­կե, այս ի­րա­վի­ճա­կում դժվար է ա­սել, թե յու­րա­քանչ­յուր դեպք քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ու­նի, թե` ոչ։ Բայց հաշ­վի առ­նե­լով հան­րա­յին ու քա­ղա­քա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րը, հնա­րա­վոր է՝ ո­րոշ դեպ­քե­րում քա­ղա­քա­կան դրդա­պատ­ճառ­ներ էլ առ­կա լի­նեն։

Ես հա­մոզ­ված եմ, որ այս ող­բեր­գութ­յուն­նե­րը ոչ միայն ան­հա­տա­կան ող­բեր­գութ­յուն­ներ են, այլ նաեւ երկ­րի հա­մա­կար­գա­յին խնդիր­նե­րի ար­տա­ցո­լում։ Ե­թե ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը կենտ­րո­նա­նար սպա­նութ­յուն­նե­րի կան­խար­գել­ման վրա, ե­թե իշ­խա­նութ­յուն­նե­րը ի­րա­կա­նո­րեն վե­րահս­կեին եւ ա­ջակ­ցեին այդ հա­մա­կար­գին, շատ դեպ­քեր հնա­րա­վոր կլի­ներ կան­խել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում