Եթե մենք տեսնում ենք խնդիրը և լրացնում, փոխում, շտկում ենք, արդեն աչքակապության մասին խոսք չի կարող լինել. Արման Սարգսյանը վարժական հավաքների մասին

Հասարակություն

Եթե ասում եք աչքակապություն, ապա ամեն ինչ կթաքցվեր և շտկումներ և փոփոխություններ չէին իրականացվի, դա արդեն իսկ ճիշտ ձևակերպում չէ։ Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 30-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարժական հավաքներին առնչվող նախագծի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից հնչած քննադատություններին։

«Եթե մենք տեսնում ենք խնդիրը և լրացնում, փոխում, շտկում ենք, արդեն աչքակապության մասին խոսք չի կարող լինել։ Հաջորդ չկան մեծագույն պրոբլեմներ, այդ ձևակերպումը ևս ուրճացված է պարոն Մանուկյան, որովհետև մենք օրստօրե տեսնում ենք փոփոխություններ և այդ փոփոխությունը բացառապես դրական են։

Իսկ ինչո՞ւ փոփոխություններ, որովհետև նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։

Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման և նաև մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետև 24 օրից 10 օրը, ըստ զինվորական հաշվառման մասնագիտության, իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են և այդպես շարունակ»,–ասաց փոխնախարարը։

Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ իրենք ներկայացրել են օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի վարժական հավաքների ներկայացնողներին որևէ կերպ նեղություն չպատճառեն՝ սկսած ֆինանսականից։

«Այս Ազգային ժողովը ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այնպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա իր աշխատավարձից բացի գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի։

Դուք ներկայացնում եք, որ ոչ գրանցված աշխատողները տուժում են, կներեք, բայց ցանկալի է գրանցվեն այդ աշխատողները, որովհետև ի՞նչ է նշանակում ոչ գրանցված աշխատող։ Ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որոնք ծախսվելու են նաև բանակի կարիքները հոգալու համար»,– ընդգծեց Արման Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի մեկ այլ դիտարկմանը, թե վարժական հավաքից հետո քաղաքացուց 2000 դրամ են պահել, Արման Սարգսյանը արձագանքեց. «Մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերել է այն իրերին, որոնք հատկացվում են: Իրականում, եթե զինծառայողն ստանում է ջրի շիշ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար, և դրանք կորցնում է, բնականաբար, պետք է իրենից պահվեն դրանք, որովհետև անփույթ վերաբերմունք է գույքի հանդեպ, որն իրենն է»:

Նշենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսևորման ձևերը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում