«Հրապարակ». Խոշոր գործարարները բոյկոտել են Էջմիածնում իշխանական ծպտյալ քարոզչական հավաքը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Էջմիածին քաղաքի «Նոր Դվին» ռեստորանում իշխանական էլիտայի ներկայացուցիչները՝ էկոնոմիկայի, ՏԿԵ եւ ֆինանսների նախարարները ճաշկերույթ էին կազմակերպել՝ Էջմիածնի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Չնայած հայտարարվեց, որ հավաքի նպատակն «Էջմիածնի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված անելիքների քնարկումն է», սակայն պարզ է, որ այդ քողի ներքո նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ծպտյալ քարոզչություն է իրականացվում։
Փարաքարի արյունալի դեպքերն էլ են սրել իրավիճակը: Իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանը, ըստ լուրերի, իր թիմում ասել է, թե այս սպանությունը կարող է իրենց չներվել, եւ ընտրություններում ժողովուրդը մերժի իրենց։ Իշխանությունը որոշել է ողջ ռեսուրսը մոբիլիզացնել Էջմիածնում, որը կարեւոր դեր է խաղալու 2026-ի ընտրությունների մոդելավորման առումով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

