Հանդիպում ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի հետ
ՄշակութայինՍեպտեմբերի 28-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի ունեցավ հանդիպում ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի հետ: Զրույցի թեման մերօյա փոփոխվող աշխարհում քրիստոնեական ավանդական արժեհամակարգի և այդ ծիրում կրթության դերի ու նշանակության մասին էր։
Մինչ բուն զրույցը թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը շնորհավորեց Եվգենի Պետրոսյանին ծննդյան 80-ամյակի առիթով՝ մաղթելով քաջ առողջություն և անխախտ եռանդ ստեղծագործական կյանքում:
Հետաքրքիր և անկեղծ զրույցի ընթացքում Եվգենի Պետրոսյանը որսում էր զրույցի «հատիկը» և հումորի վերածում, որից հանդիսատեսը խանդավառվում էր և ծափողջույններով արձագանքում:
Հանդիպմանը ներկա էին բազմաթիվ ուսանողներ, մշակույթի գործիչներ, երկրպագուներ, որոնք զրույցի ավարտին բազմաբնույթ հարցեր ուղղեցին Եվգենի Պետրոսյանին:
Նման մտավորականի հետ զրույցը թանկագին մասունք է, որով ավելի է ամբողջանում-շքեղանում արտիստի էությունն ու նկարագիրը և դառնում ոգեշնչման աղբյուր:

