Ներկայիս քաղաքական գործընթացները միտված են հայաստանի ռազմավարական հեռանկարը փոխելուն. Բադալյան

Ներքաղաքական

Տարածաշրջանային եւ գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին՝ Հայաստանի դիրքավորումը միջազգային հարթակում դառնում է առավել քան ռազմավարական նշանակություն ունեցող հարց։ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության սրացումը, Իրանի դերակատարության փոփոխությունները, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Արեւմուտքի ակտիվացումը՝ Հարավային Կովկասում, ազդեցություն են ունենում ոչ միայն Հայաստանի արտաքին, այլեւ ներքաղաքական գործընթացների վրա։ Այս համատեքստում «Իրավունք»-ը զրուցել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնին՝ ի՞նչ ազդեցություն են արտաքին քաղաքական գործընթացներն ունենում Հայաստանի ներքաղաքական դինամիկայի վրա։

90 տոկոսի ազդեցություն, որովհետեւ երբ նշում ենք Ռուսաստանը եւ Արեւմուտքը, ապա պետք է չմոռանալ, որ տարածաշրջանում բացի Ռուսաստանից, եւ ոչ միայն բացի ՌԴ-ից, այլեւ առավելապես, քան այն, մեծ ազդեցություն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Սա պետք է ֆիքսել։

Հայաստանում իշխանափոխություն չի կարող իրականացվել, եթե չլինի Իրանի քաղաքական թեւի կամ այդ պահպանողական մասի իրական աջակցությունը։ Առանց նրանց բարոյաքաղաքական եւ այլ ձեւի աջակցության, Հայաստանում իշխանափոխություն անել պարզապես հնարավոր չէ։

Սա մի բան է, որը Հայաստանի ընդդիմությունը, կարծես թե, չի ցանկանում ընդունել։ Բայց այս պահի դրությամբ, ուզենք թե չուզենք, պետք է ֆիքսենք, որ այո՛, Ռուսաստանի ազդեցությունն էապես փոփոխվել է տարածաշրջանում եւ նաեւ Հայաստանում։ Փոխարենը՝ ուժեղացել է Արեւմուտքի ազդեցությունը, ինչպես նաեւ Թուրքիայի ազդեցությունն է զգալիորեն աճել։ Միաժամանակ, Իրանի ազդեցությունն էլ ակնհայտորեն գերուժեղացել է։

Եթե Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են իշխանափոխություն, ապա առաջին հերթին նրանք պետք է գնան Թեհրան։ Հայաստանը եւ Իրանը, փաստացի գտնվում են նույն քաղաքակրթական դաշտում։ Կարելի է նույնիսկ ասել, որ այնպես է ստացվել, որ Իրանը եւ Հայաստանը տարածաշրջանում միակ «բնական դաշնակիցներն են»՝ ընդդեմ Թուրքիայի։ Ոչ թե ուղղակի «հակառակ» Արեւմուտքին, քանի որ Հայաստանն Արեւմուտքի հետ վատ հարաբերություններ չունի եւ չպետք է ունենա, այլ՝ «ընդդեմ Թուրքիայի»: Եվ այսօր, Թուրքիայի դեմ միակ իրական դաշնակիցը Հայաստանի համար Իրանն է, եւ Իրանի համար էլ՝ Հայաստանը։ Բայց ոչ՝ այսօրվա իշխանությունը։

Այսինքն՝ համապատասխան իշխանափոխությունից հետո այդ երկու երկրները կարող են տարածաշրջանում ունենալ գերիշխող դերակատարություն եւ իրականացնել մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Իրանում կան ուժեր, որոնք տեսնում են այդ հնարավորությունը եւ ցանկանում են դա իրականացնել։ Իսկ Հայաստանում, կարծես թե, այնքան էլ շահագրգռված չեն այդ ուղղությամբ աշխատել։

Եթե հասկանան, որ անհրաժեշտ է Իրանի հետ այդ մակարդակի հարաբերությունների խորացում եւ համագործակցություն, ապա, բնականաբար, այդ երկու երկրները կարող են էական փոփոխություններ մտցնել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզում։ Իհարկե՝ դաշնակից ունենալով նաեւ Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին եւ այլ երկրների։ Բայց այս երկու պետությունները, այս պահի դրությամբ, դարձել են բնական դաշնակիցներ։

Պարոն Բադալյան, իսկ հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք:

Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները կարմիր գծերն անցած ժամանակահատվածներ են, բայց Հայաստանի իշխանությունները բոլոր կարմիր գծերը հատել են։ Ռուսաստանի ազդեցությունը, իմ կարծիքով, մի փոքր թուլացել է քաղաքական եւ ռազմական ոլորտներում։ Տնտեսական առումով ինչ-որ չափով դեռ ազդեցություն կա, սակայն նկատվում է, որ կամաց-կամաց տնտեսական այդ ազդեցությունն էլ թուլացնում են։

ՀԷՑ-ի հետ կապված խնդիրը եւս ուղղված է Ռուսաստանի դեմ, եւ դա չպետք է մոռանանք։ Այս իշխանություններին 2018 թվականին աջակցեցին իշխանության գալու համար՝ երեք խնդիր լուծելու նպատակով։ Խոսքը, նախ եւ առաջ, Արցախը Ադրբեջանին թողնելու մասին էր։ Դա նշանակում էր, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում զրկվում է իր կարեւորագույն լծակներից մեկից։

Միաժամանակ տրվեց միջանցքը, որը հաստատվեց Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում։ Այդ միջանցքի միջոցով Թուրքիան Հայաստանի տարածքով կապվում է Ադրբեջանի հետ, իսկ դրանով էլ՝ Թուրքմենստանի, որն արդեն դարձել է պրոթուրքական երկիր։ Սա, իր հերթին, ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա՝ Ռուսաստանի դեմ հարվածելու համար, ինչն արդեն տեղի է ունենում։

Սակայն ոչ միայն Թուրքիան է ներգրավված այս գործընթացում։ Այստեղ իրենց դերն ունեն նաեւ Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը։ Պետք է նշել նաեւ, որ դրանց հետ դաշնակցած են Եվրամիության որոշ շրջանակներ։ Միացյալ Նահանգները, կարելի է ասել, դուրս է եկել Հարավային Կովկասից։ Ահա թե ինչու այս երեք երկրները՝ Թուրքիա, Ադրբեջան, Բրիտանիա եւ Իսրայել (այսինքն՝ չորս ուժ), այսօր առաջին հերթին հարվածում են Իրանին։

Նրանք նաեւ Եվրամիության հետ համագործակցելով՝ փորձում են ընդլայնվել Կենտրոնական Ասիայում, հիմնականում Ռուսաստանի դեմ։ Հարավից դիտելով՝ պարզ է դառնում, որ մեծ հատվածներ ուղղված են Ռուսաստանի թուլացմանը։ Բայց սա միաժամանակ նաեւ հարված է Իրանի դեմ։

Առաջին հերթին հենց Զանգեզուրի միջանցքն է ուղղված Իրանի դեմ։ Դրա համար եմ ասում, որ այս պահի դրությամբ Իրանը եւ Հայաստանը պետք է լինեն բնական դաշնակիցներ ռազմաքաղաքական մակարդակում՝ կնքելով ռազմաքաղաքական համաձայնագիր կամ դաշնագիր։ Սա կլինի ռազմավարական դաշինք։

Սակայն դրա համար Հայաստանում նախ եւ առաջ պետք է լինի այլ իշխանություն։ Միայն այդ իշխանությունը կարող է Իրանի հետ իրականացնել համապատասխան աշխատանքներ։ Պետք է հասկանալ, որ ներկայիս գործընթացները միտված են Հայաստանի ռազմավարական հեռանկարը փոխելուն։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում