Ոչ ավելի, քան 30 լիտր. Ղրիմում վառելիքի վաճառքը սահմանափակվել է
ՄիջազգայինՀանրապետության նավթի հիմնական առևտրականների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են խնդրահարույց հարցեր և ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումներ: Որոշման մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Այսօրվանից սկսած՝ սահմանվում է բենզինի վաճառքի սահմանափակում՝ մեկ գնման համար ոչ ավելի, քան 30 լիտր: Ես խնդրում եմ ղրիմցիներին չպահեստավորել բենզին և սովորականի պես լիցքավորել իրենց ավտոմեքենաները: Վստահ եմ, որ ձեռնարկվող միջոցառումները և դաշնային կառավարության հետ մեր համատեղ ջանքերը կօգնեն բարելավել վառելիքի իրավիճակը տարածաշրջանում»,- նշել է նա:

