«Այ ժողովո՛ւրդ, ընտրեք՝ ջուր եք ուզում, թե խաղաղություն․ չկա այդպիսի տրամաբանություն»․ Փաշինյան

Միջազգային

Մեր թղթերում, պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը, կտրում ենք, լույսն անաջտում ենք, ու դրա փոխարեն ստեղծում TRIP ուղի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Ինչի՞ց ա կանխավարկածը, որ եթե լինելու երկաթուղի, ջուր չի լինելու։ Սովորաբար հակառակն է լինում, որտեղ երկաթուղի է լինում, ջուրը պարտադիր է պայմանը․․․ որտեղ երկաթուղի կա, այնտեղ հաց կա, որտեղ երկաթուղի կա, այնտեղ բարեկեցություն կա, բայց մեր դեպքում մի քիչ հակառակն է․ եթե երկաթուղի կա, ուրեմն հաց չկա, ջուր չկա, անվտանգություն չկա, ինքնիշխանություն չկա, տարածքային ամբողջականություն չկա։ Դա մեզ ներշնչված «գետոյի» տարամաբնությունն է, որ այ տես՝ պետք է փակված ապրենք, որ մեր ինքնությունն, անվտանգությունը պահենք»,– ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում պետք է շատ շփվել, պետք է խոսել և հասկանալի լինել աշխարհին․ «Եվ հիմա մենք դա ենք անում։ Չկա այդպիսի տրամաբանություն, որ խաղաղություն կլինի, բայց ջուր չի լինի։ Այ ժողովո՛ւրդ, ընտրեք՝ ջուր եք ուզում, թե խաղաղություն։ Ջուրն ու խաղաղությունը սովորաբար իրար հետ են լինում, կարա պատերազմի դեպքում ջուր չլինի, քանի որ պատերազմն այնուամենայնիվ ավիրելու մասին է»։

Փաշինյանը դիմեց Հայաստանի ու, մասնավորապես, Մեղրիի ժողովրդին․ «Թող համեմատեն՝ այն ժամանակ, երբ երկաթուղին կար, կյանքն ավելի լավ էր, թե ավելի վատ»։

Նա նաև հայտարարեց՝ ՀՀ անկախության օրից ոչ մի տարի, ոչ մի օր խաղաղություն չի եղել Հայաստանում, երրորդ հանրապետությունը խաղաղություն չի տեսել։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում