Հետաքրքիր է, այս ուխտադրուժների կծիկում դեռ քանի ծպտյալներ կան... Ալլա Հակոբյան

Թեմա
Ի պատասխան Տեր Թադե քահանա Թախմազյանի ֆեյսբուքյան գրառումի...
 
Չեմ ցանկանում տեսնել երեսը իմ էջում...
 
«Աղոթում եմ, որ մեր խոսքն ու պահվածքը հիշեցնեն՝ մեզ քահանաներիս թե ովքեր ենք մենք իրականում եւ ում ենք ծառայում»:
 
Երիտասարդ, իսկ ես աղոթում եմ, որ դուք հիշեք ձեր ձեռնադրության օրը եւ Սուրբ Մյուռոնը, որ այդ օրը քսվեց ձեր ճակատին... Իսկապես որ, ձեզ եւ ձեզ պեսներին անհրաժեշտ է խորհել այն մասին, թե դուք «ՈՎՔԵ՞Ր եք եւ Ո՞ՒՄ եք ծառայում»... 2018-ից Նիկոլը շատերին է խաբել եւ խաբում է, բայց այդ խաբվածները ձեռնադրված հոգեւորականներ չեն... Դատաստանի օրը ապրած կյանքի համար նրանցից ավելի քիչ է հաշիվ պահանջվելու, քան ձեզանից` Սուրբ Մյուռոնով ձեռնադրվածներից... Լավ, դուք իսկապես Ատծոց չե՞ք վախենում...
 
Ի դեպ, ձայնը չեն տեսնում, այլ լսում են... Եվ եթե դուք լսելու ունակություն ունենայիք, դուք կլսեիք ոչ «Տեր Արամի» խոսքը, ում կռապաշտի պես ՀԻՆԳ ԱՆԳԱՄ հիշատակում եք ձեր գրառման մեջ, այլ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ եւ որպես քրիստոնյա կաղոթեիք «հայհոյախոս»-ների համար... Իսկ դուք, ձեր փոքրիկ գրառման մեջ երեք անգամ խոսելով «հայհոյախոսությունից» ինքներդ եք «հայհոյախոսում» այն օջախի հանդեպ, ուր երկար տարիներ ստացել եք ե՛ւ նյութաքան, ե՛ւ հոգեւոր սնունդ... Ստացել եք կրթությո՛ւն, եւ` ամենակարեւո՛րը, ձեռնադրվել եք Սուրբ Մյուռոնով... Այսօր, հետեւելով Հայաստանում ՀԱԵ հանդեպ հետապնդումներին, եթե չասեմ հալածանքներին, ակամա սկսում եմ մտաբերել, թե ինչպես կազմակերպած ձեւով Ուկրաինայում պառակտում էին Ուղղափառ եկեղեցին, զավթում եկեղեցիները, իսկ батюшка-ներին ծեծում էին եւ ոտքերին «ռադիոբռասլետներ» հագցնում... Մոլդովայում այսօր նույնպես ճնշում են հոգեւորականներին եւ ծեծում նրանց... Արդյոք զուգահեռներ չե՞ք տեսնում, երիտասարդ...
 
ՀԱԵ հզոր կառույց է, եւ ոսկորի պես կանգնած է մեր թշնամիների կոկորդին, ինչպես Հայոց աշխարհը` թուրքի... Չգիտեմ, միամտաբար, թե միտումնավոր, դուք դառնում եք մեր թշնամիների ձեռքի գործիք... Ի դեպ, ապստամբության եւ հեղափոխության կոչեր այս երկրում միայն գործող վարչապետն է անում, ում օրոք Հայաստանի Հանրապետության «ներսում եղբայրսիրությունը վտանգված է», քանզի նա «արյան գետեր է ուզում տեսնել», շատ է սիրում մարդկանց «ասֆալտին փռել», իսկ ընտրություններին` սպառնալով ընդդիմությանը, գնում է չագուճը ձեռքին... «Ճշմարտության» վերաբերյալ քարոզ արեք հենց ա՛յդ տիեզերական ստախոսի եւ իր քպ-ականների համար, ովքեր 7 տարի ՄՇՏԱՊԵՍ ԽԱԲՈՒՄ են ՀՀ քաղաքացիներին, ուստի` ձեր իսկ ասելով` չարից են...
 
Դուք իրավացի եք. «Այսպես շարունակելն անկարելի է»: Ձեզ դասավանդվել է ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ պատմությունը եւ դուք շատ լավ գիտեք, թե ովքե՞ր են մեր դարավոր թշնամիները... Դուք` որպես ՀԱԵ ծառայող, պետք է պայքարեք ա՛յդ դարավոր թշնամիների դեմ, ինչպես պայքարում էր ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԸ Սարդարապատի ճակատամարտում, իսկ դուք այսօր թքում եք այն ջրհորի մեջ, որից մեր ազգը արդեն գրեթե քսան դար ջուր է խմում...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում