Կուպյանսկից արեւելք ընկած ողջ խոշոր գոտին օպերատիվ շրջապատման մեջ է (Քարտեզ)
ՄիջազգայինՈւկրաինական հեղինակավոր եւմիանգամայն տեղեկացված ռազմական աղբյուրը հաստատում է, որ ռուսները վճռական հաջողություններ ունեն Կուպյանսկում:
Ըստ աղբյուրի. «Կուպյանսկի ուղղությամբ ռուսական զորքերը առաջ են շարժվում Կուպյանսկ քաղաքում։
Ռուսական զորքերի ներկայություն է նկատվել քաղաքային գերեզմանատան մոտ. ակնհայտ է, որ Ռուսաստանի զինված ուժերը փորձում են շրջանցել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը Կուպյանսկում։
Դժվար է միանշանակ խոսել երկու կողմերի ուժերի դասավորության մասին. ինչպես նշում են ռազմական փորձագետները, իրավիճակը նման է «շերտավոր տորթի»։ Ծանր մարտերը շարունակվում են»։
Եթե ռուսները «քաղաքային գերեզմանատան մոտ», դա ծանր ազդանշան է ուկրաինական ուժերի համար: Քաղաքային գերեզմանատունը Կուպյանսի հարավում է, Խարկովսկայա փողոցի վրա: Իսկ Խարկովսկայան այն փողոցն է, որը վերափոխվելով Կուզնեչնայա փողոցի, երկու մասին բաժանվող Օսկոլ գետի երկու կամուրջներով անցնում է Կուպյանցկի արեւելյան հատված:
Ավելին, հենց այդ ճանապարհն է, որը սնուցում է Օսկոլի ողջ արեւելյան թեւում ուկրաինական վերահսկողության բավականին մասշտաբային գոտին` բազում մեծ ու փոքր բնակավայրերով եւ մեծքանակ ուկրաինական ուժերով հանդերձ` Կուպյանսկ-Գլուշովկա գծից արեւելք ընկած ողջ հատվածը (Քարտեզ 2): Ավելի հարավ կա մեկ այլ ավտոմոբիլայն եւ մեկ երկաթուղային անցում: Սակայն երկուսն էլ ինչպես Կուպյանսկի, այնպես էլ` հարավից` Գլուշովկայի հատվածից ոչ միայն ռուսական դրոնների, այլ նաեւ հեռահար հրետանում խոցման գոտում են: Ըստ այդմ էլ, մատակարարումների հիմնական ուղի էր հանդիսանում Կուպյանսկի ուղղությունը` կրկնակի կամուրջներով հանդերձ: Եվ եթե ռուսները «քաղաքային գերեզմանատան մոտ» են, դա նշանակում է, որ Կուպյանսկ-Գլուշովկա գծից արեւելք ընկած ողջ հատվածի համար մատակարարումների խնդիրը դառնում է ծայրահեղ բարդ: Եվ հաշվի առնելով, որ լուրջ պաշտպանության համար պետք են նաեւ լուրջ մատակարարումներ, իրավիճակը կարելի է հասկանալ: Դա, ըստ էության, օպերատիվ շրջապատում է, եւ այս անգամ խոսքը միանգամայն խոշոր գոտու մասին է: Ընդ որում, եթե ռուսները կարողանան Կուպյանսկում պահել հարձակման ներկա տեմպերը, ապա այդ շրջապատումը շատ արագ կարող է դառնալ ֆիզիկական:
Մյուս կողմից, առանց «քաղաքային գերեզմանատան» էլ ռուսական ուժերն արդեն իսկ հյուսիսից մոտեցել են այդ երկու կամուրջներին, որոշ աղբյուրներ էլ խոսում են դրան վերահսկողության տակ վերցնելու մասին: Պարզապես, երբ փաստը հաստատում են նաեւ ուկրաինական աղբյուրները, պատկերն ավելի ամբողջական է դառնում:

