Բրիտանիայի վարչապետ Սթարմերի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել
ՄիջազգայինՀարցումների արդյունքների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել։
Ipsos-ի նոր հարցման համաձայն՝ հանրության միայն 13%-ն է հավանություն տալիս նրա վարչապետի պաշտոնում գործունեությանը, մինչդեռ 79%-ը դժգոհ է։
Sky News-ը նշում է, որ նրա վարկանիշը նույնիսկ ավելի վատ է, քան Ռիշի Սունակինը 2024 թվականի ապրիլին։ Սունակ այդ իրավիճակու նախընտրեց հեռանալ:
Նրա կուսակցության ընդհանուր ցուցանիշները նման են. հանրության միայն 22%-ն է ասել, որ կքվեարկի դրա օգտին, եթե այսօր անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, մինչդեռ 34%-ը կքվեարկի Reform UK-ի օգտին։

