Հայաստանը մշտապես փնտրել է ՌԴ-ի աջակցությունը՝ հատկապես ռազմական և անվտանգության ոլորտներում. Հայկ Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղակավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ ուղղությամբ է այսօր գնում Հայաստանն՝ իր վարած արտաքին քաղաքականությամբ, ըստէության, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանիմակարդակով հրաժարավելով Ռուսաստանիկրտսեր եղբայրը լինելուց:

— Հայաստանի արտաքին քաղաքական ուղին ներկայում շատ ավելի մտահոգ է, քան թվում է առաջին հայացքից: Տեսականորեն, ցանկացած պետություն, որը կարող է որոշումներ կայացնել ինքնուրույն, պետք է ընտրի այն ուղին, որը առավել համապատասխանում է իր ազգային շահերին, անվտանգության ու զարգացման ռազմավարությանը: Սակայն, Հայաստանի պարագայում իրականությունը մի փոքր այլ է. երկիրը գործնականում չի կարող գործել լիովին ինքնուրույն՝ հաշվի առնելով արտաքին ազդեցությունները, մասնավորապես Արեւմուտքի ճնշումները, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող  իրադրությունը։

Եթե Հայաստանը իսկապես կարողանար ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական ուղին, նա կընտրեր անկախ, կայուն եւ իր ազգային շահերին համապատասխան ճանապարհ, որը հաճախ հակասում է ներկայիս արտաքին քաղաքական ուղությանը: Սակայն իրական աշխարհում Հայաստանը հաճախ հայտնվում է ընտրության առջեւ, որը պայմանավորված է ոչ թե սեփական, այլ հավաքական Արևմուտքի շահերով։

Արեւմուտքի, եւ հատկապես Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի ազդեցությունը Հայաստանում շատ հստակ է արտահայտվում տնտեսական, ֆինանսական, ռազմական, քաղաքական ու սոցիալական ոլորտներում: Այս ազդեցությունը երբեմն նմանվում է «գաղութային» կարգավիճակին, երբ որոշումներ ընդունվում են ոչ թե ներքին ազգային շահերից ելնելով, այլ արտաքին ուժերի թելադրանքով։ Իրականում ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները գտնվում են արտաքին կառավարման ներքո:

Պատմականորեն նման վարքագիծը նորություն չէ: Եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Բրիտանիան եւ այն, դարեր շարունակ շահագործել են Աֆրիկայի, Հնդկաստանի եւ այլ տարածաշրջանների երկրների ռեսուրսները: Ներկայում այդ մեխանիզմները վերածվել են հիբրիդային ազդեցության, որը ընդգրկում է ֆինանսական, տնտեսական, ռազմական, քաղաքական և քարոզչական բնույթի պարտադրանքներ, որոնց միջոցով Արեւմուտքը ուղղորդում է այլ պետությունների քաղաքականությունը:

Հայաստանը, այս իրավիճակում, խուսափում է Ռուսաստանի մասնակցությամբ գործող պետությունների դաշինքին անդամակցելուց՝ ենթարկվելով Արեւմուտքի ճնշումներին: Ռուսաստանը առաջարկում է համագործակցության տարբեր ծրագրեր, բայց Հայաստանի որոշումները հաճախ հիմնված են Արեւմուտքի թելադրանքի վրա, նույնիսկ եթե դրանք չեն համընկնում երկրի ռազմավարական շահերի հետ: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է գաղութային կախվածության մեջ Արևմուտքից և հրաժարվում է այդ կախվածությունից ազատագրվելու Ռուսաստանի հնարավորություններից:

— Ի՞նչ խոչընդոտներ կան Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Հայաստանի երկկողմ հարաբերություններում, եւ ինչպե՞ս են դրանք ազդում տարածաշրջանային խաղաղության վրա:

— Արեւմուտքի ներգրավվածությունը՝ հիմնականում Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության կողմից, պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու նպատակով: Այդ միջամտությունները, ինչպես նաեւ Թուրքիայի ներգրավվածությունը ոչ միայն չեն նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության երկարաժամկետ լուծմանը, այլ հակառակը՝ բարդացնում են իրավիճակը, ստեղծում լրացուցիչ լարվածություն եւ վարկաբեկում Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացները:

Երբ Արեւմուտքը փորձում է միջամտել տարածաշրջանում՝ պայմանավորված իր ռազմավարական նպատակներով, դա հաճախ ստեղծում է նոր մարտահրավերներ Հայաստանի համար՝ տնտեսական ճնշումներ, անվտանգության խնդիրներ, քաղաքական լարվածություն եւ դիվանագիտական դժվարություններ:

Ավելին, Հայաստանի դիրքը տարածաշրջանում չափազանց խոցելի է՝ իր տարածքային սահմանափակումների, բնական ռեսուրսների եւ ռազմավարական դիրքի պատճառով: Սանշանակում է, որ ցանկացած արտաքին միջամտություն անմիջապես ազդում է երկրի ներքին քաղաքականության եւ անվտանգության վրա: Օրինակ, Արեւմուտքի առաջարկած տնտեսական կամ ռազմական ծրագրերը հաճախ պայմանավորված են քաղաքական ու դիվանագիտական պահանջներով, ինչը սահմանափակում է Հայաստանի կարողությունը կայացնել անկախ որոշումներ:

— Ինչպիսի՞ փուլում են գտնվում հայ-ռուսական հարաբերությունները եւ ի՞նչ ընթացք է տիրում այս իրավիճակում:

— Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները ձևավորվել և ամրացել են դարերի ընթացքում, սակայնայսօր դրանք ենթարկվում են նոր մարտահրավերների, որոնք կապված են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ քաղաքական զարգացումներից:

Պատմականորեն Հայաստանը մշտապես փնտրել է Ռուսաստանի աջակցությունը՝ հատկապես ռազմական եւ անվտանգության ոլորտներում: Եթե համեմատենք ներկա իրավիճակը 1920-ականների վերջին շրջանի հետ, կարելի է նկատել հետաքրքիր նմանություններ. այն ժամանակ Հայաստանը փորձում էր ստանալ օգնություն Արևմուտքից՝ իր պետականությունը պաշտպանելու եւ ռազմավարական խնդիրները լուծելու համար: Այս պատմական փորձը ցույց է տալիս, որ արևմտյան աջակցության հետևանքը ինքնիշխանության կորուստն է:

Ներկայիս հայ-ռուսական խորը համագործակցությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության, անկախության և ինքնիշխանության պահպանման միակ գրավականն է: Ռուսաստանի հետ համագործակցությամբ իրականացվող ռազմական եւ տնտեսական ծրագրերը Հայաստանի համար անփոխարինելի դեր ունեն, հատկապես անվտանգային խնդիրների լուծման գործում: Սակայն հարաբերություններում առկա են լարվածություններ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը ենթարկվում է Արեւմուտքի ազդեցությանը՝ քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ոլորտներում և մերժում է Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում