Վաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարվածների տակ է (Տեսանյութ, ֆոտո)
ՄիջազգայինՎաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարվածների տակ է: Գործում են ռուսական հեռահար անօդաչուները, ստրատեգիական ավիացիան եւ ցամաքային հրթիռային միջոցները:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, հիմնական հարվածներն ուղղված են Կիեւին եւ հարակից գոտուն, խոցման տակ են նաեւ Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաները։
Կիևում անօդաչուի հարվածից հետո հետո այրվում է ուկրաինական թիրախը (Տեսանյութում)։ Ուկրաինական կողմի պնդմամբ, հարված է հասցվել բնակելի շենքին: Ռուսական աղբյուրները կոնկրետ դեպքով հայտնում են, որ խոցվել է բնակելի հատվածում տեղակայված ՀՕՊ համակարգը:
Հարվածներ են հասցվել Բիլա Ցերկովայի թիրախին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել տեղում։
Որոշ հրթիռներ են հարվածել են Խմելնիցկիի, Ստարոկոստյանտինովի և Կիևի մոտ գտնվող Վասիլկովի վրա, որտեղ գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայանները։
Հրթիռները նաև խոցում են Կիևում, Բիլա Ցերկովայում, Չերկասիում և Սմիլայում գտնվող թիրախները։
Կարևոր ենթակառուցվածքների վրա բալիստիկ հրթիռային հարված է գրանցվել նաև Զապորոժիեում։
Հարձակումը դեռ շարունակվում է:

