Ալիևը բողոքում է Կասպից ծովի ծանծաղեցումից. Այդ դեպքում ո՞ւր է տանելու «Թրամփի ուղին»
ՄիջազգայինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իլհամ Ալիևն իր ելույթի մի մասը նվիրել է Կասպից ծովի ջրի մակարդակի անկման խնդիրներին։ Փորձագիտական գնահատումներով, դապատահական չէ:
Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի հետ միասին, փորձում է առաջ մղել Կասպից ծովը խոշոր առևտրային ուղի դարձնելու` դեպի Կենտրոնական Ասիա ելքապահովելու գաղափարը, ասել է արևելագետ Յուրի Մավաշևը։ Նրա խոսքով, խոսքը խոշոր կորպորացիաների մասին է։
«Կասպից ծովի խորության նվազման պատճառով նավագնացության ընկերությունները, այդ թվում՝ ադրբեջանականները, ստիպված են օգտագործել ավելի փոքր բեռնունակությամբ նավեր, ինչը մեծացնում է տրանսպորտային գործողությունների արժեքը», - բացատրել է փորձագետը։ Բացի այդ, փոքր բեռնունակությամբ նավերի զգալի քանակություն պարզապես չկա, որ հնարվոր լինի մասշտաբային բեռնափոխադրումներ իրականացնել: Արդյունքում, որքան ծանծաղում է Կասպից ծովը, այնքան քիչ հեռանկարային է դառնում դեպի Կենտրոնական Ասիա Ռուսաստանը եւ Իրանի շրջանցող լուրջ առեւտրային ուղիների ստեղծումը: Եվ հեռանկարում էլ, բոլոր գիտական գնահատումներով, Կասպից ծովի ծանծաղեցումը շարունակվելու է, այն է` ապագայում բեռնափոխադրումների խնդիրը միայն կսրվի: Այդ պատկերը հաշվի առնելով, նաեւ խոշոր ներդրողներն են նախընտրում հեռու մնալ այդ նախագծից, կարծում է փորձագետը:
Ու, միաժամանակ, այլ փորձագիտական գնահատումներով, միայն Ռուսաստանն ու Իրանն ունեն Կասպից ծովում ռազմածովային ուժեր պահելու թույլատվություն` ըստ մերձկասպյաներկրների միջեւ պայմանավորվածությունների։ Երկու երկրների նավատորմները համալրված են փոքր, քիչ նստվածքով, բայց միանգամայն հզոր զինվածության նավերով, որոնց համար Կասպից ծովի ներկա մակարդակը միանգամայն բավարար է ազատ գործելու համար:
Այդպիսով, մի կողմից, Կասպից ծովում խոշոր բեռնանավերի բացառումը, մյուս կողմից, ռուս-իրանական ռազմական պոտենցյալը բացառում են այս հատվածում դեպի Կենտրոնական Ասիա տանող ամեն մի միջանցքային գաղափար, որի վրա այդքան կենտրոնացած է նաեւ Թուրքիան:
Ի դեպ, սա նաեւ Հայաստանի համար է կարեւորագույն ցուցիչ: Երբ այստեղ առաջ են տանում «Թրամփի ուղու» գաղափարը, որը ներկայացվում է դեպի Կենտրոնական Ասիա հասնող «Միջին միջանցքի» տրամաբանության մեջ, ապա պատկերը, որը կա Կասպից ծովում, միանգամից է բացառում ամեն մի լուրջ նախագիծ նաեւ Հայաստանում` առանց Ռուսաստանի եւ Իրանի ներգրավման:

