Իմ հրաշք տղա ամեն ինչ արել ու անելու եմ, որ այլեւս երբեք չզոհվեն մարտի դաշտում, որ մեր երկիրը լինի առողջ հասարակություն ունեցող առողջ երկիր․Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Աբգար, իմ հրաշք տղա, հրապարակային եմ ասում, որ բոլորը կարդան, հանուն քեզ, հանուն բոլոր նահատակ տղերքի ամեն ինչ արել եմ ու անելու եմ, որ պատգամդ կատարեմ, որ այլեւս երբեք 18 տարեկանները, 19, 20 եւ բոլոր տարեկանները չզոհվեն մարտի դաշտում, որ մեր երկիրը լինի առողջ հասարակություն ունեցող առողջ երկիր։
Իսկ դու ու քո ընկերները Երկնքից հսկեք ու հետեւեք մեզ ու միշտ օգնեք մեզ։»։
Հիշեցնենք ՝ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը շրջանառելու են նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»

