Մանկական արվեստի թանգարանը վերաբացվել է

Մշակութային

Վերաբացվել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանը: Երկար տարիներ անց վերջապես թանգարանին են վերադարձվել իր իրական տարածքները, եւ այսուհետ այն կգործի իր ողջ ներուժով:

Վերանորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո՝ Մանկական արվեստի թանգարանն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով, բայց հավատարիմ իր հիմնադիրների՝ Հենրիկ Իգիթյանի եւ Ժաննա Աղամիրյանի սկզբունքներին ու տեսլականին: Հենց նրանք 1968 թվականին Նկարիչների տանը բացված «Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսով դրեցին աշխարհում առաջին մանկական պատկերասրահի հիմնաքարը՝ բերելով նոր մշակույթ ու կոնցեպտ:

Թանգարանը մանկական երեւակայության, վառ ձեւերի ու գույների խտացման վայր է: Այստեղ ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի բոլոր տարիների սաների լավագույն աշխատանքները, տարբեր թեմաներով արված նախագծեր, թանգարանի «ոսկե ֆոնդը», շուտով կվերաբացվի նաեւ միջազգային բաժինը: Ցուցադրված աշխատանքների հեղինակներն արդեն վաղուց երեխա չեն, նրանցից ոմանք այսօր հայտնի անուններ են մեծ արվեստի աշխարհում: Ներկայացված են նաեւ այսօր իրենց մանկությունն ապրող երեխաների գունեղ գործերը: Հիմնական ցուցադրությունից բացի, թանգարանի առաջին սրահում պարբերաբար անցկացվելու են նաեւ ժամանակավոր ցուցահանդեսներ: Վերաբացման առթիվ այնտեղ ցուցադրվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված բազմաժանր ցուցադրությունը:

Հայաստանի մանկական արվեստի թանգարանում այսուհետ ոչ միայն կարող եք դիտել երեխաների կողմից ստեղծված արվեստը, այլեւ ինքներդ ստեղծել արվեստ: Այստեղ կան աշխատարանների, վարպետության դասերի, արվեստային տարբեր միջոցառումների համար նախատեսված տարածքներ տարբեր տարիքի անձանց համար: Այդ ամենն իրականացվելու է «Արտակարգ» արվեստի հարթակի միջոցով: Այն հիմնադրվել է հստակ ու հավակնոտ առաքելությամբ՝ ստեղծելու նորարարական, ներառական եւ բազմաֆունկցիոնալ մշակութային ու կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության եւ հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են ուսումնասիրել, արտահայտվել եւ զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ «Արտակարգ» արվեստի հարթակի առանցքում Գեղագիտության ազգային կենտրոնի հարուստ մանկավարժական փորձը, միջազգային համագործակցությունները եւ մանկական արվեստի խթանման համաշխարհային նվաճումներն են։ Այդ ամենը հիմնված է կենտրոնի հարուստ ժառանգության վրա, որն ավելի քան հինգ տասնամյակ Հայաստանի մշակութային եւ կրթական ոլորտի անկյունաքարն է:

Մանկական արվեստի թանգարանում գործելու է նաեւ գրադարան-գրախանութ, որտեղ կարող եք ոչ միայն ուսումնասիրել արվեստին առնչվող տարատեսակ գրականություն, այլեւ ձեռք բերել Գեղագիտության ազգային կենտրոնի տարբեր տարիների լավագույն հրատարակությունները:

Բովանդակային վերազինումից բացի, Թանգարանը վերանորոգումից հետո ֆիզիկապես դարձել է ներառական ու մատչելի տարածք բոլորի համար: Ներդրվել է վերելակ, որի օգնությամբ բոլորն առանց խոչընդոտների կկարողանան շրջել թանգարանի երկու հարկերով ու սրահներով:

Մանկական արվեստի թանգարանի վերածնունդը հնարավոր է դարձել «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ եւ Artbox HUB ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով: Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից եւ իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։

Համեցեք Մանակական արվեստի թանգարան՝ ոգեշնչվելու եւ արարելու: Մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում