Հայկական պատվիրակությունը վերադարձել է երիտասարդության համաշխարհային փառատոնից

Մշակութային

Նիժնի Նովգորոդում ավարտվեց Երիտասարդության Համաշխարհային Փառատոնի հավաքը՝ մասշտաբային միջոցառում, որը միավորեց ավելի քան 2000 երիտասարդ առաջնորդների, փորձագետների եւ ակտիվիստների աշխարհի 120 երկրներից։ Ֆորումը դարձավ 2025 թվականի հիմնական միջազգային հարթակը՝ երկխոսության, փորձի փոխանակման եւ համատեղ նախաձեռնությունների մեկնարկի համար՝ կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների եւ երիտասարդական դիվանագիտության ոլորտներում։

Ավելի քան 215 փորձագետ 40 երկրներից իրականացրին շուրջ 80 ինտերակտիվ ձեւաչափ՝ ներառյալ քննարկումներ արհեստական բանականության, կրթության եւ մեդիայի վերաբերյալ։ Փառատոնի ամենավառ մասնակիցներից էր Հայաստանի պատվիրակությունը, որը ոչ միայն ակտիվորեն ներգրավվեց ֆորումի բիզնես ծրագրում, այլեւ ներկայացրեց հագեցած մշակութային օրակարգ։

Ամենահիշվող պահերից մեկը դարձավ հայկական մշակութային երեկոյի անցկացումը, որը միավորեց ավելի քան 1300 մասնակցի։ Երեկոյի հյուրերը ընկղմվեցին հայկական ավանդույթների, ազգային երաժշտության եւ պարի մթնոլորտի մեջ։ Ծրագրի կարեւորագույն մասը դարձավ հայկական ժողովրդական պարերի՝ այդ թվում նաեւ լեգենդար «Քոչարի» պարի վարպետության դասը, որին մասնակցում էին տասնյակ երկրների երիտասարդներ։

«Երիտասարդության Համաշխարհային Փառատոնի ընթացքում Նիժնի Նովգորոդում հայկական պատվիրակությունն անցկացրեց հայկական մշակութային վառ երեկո՝ ավելի քան 1300 երիտասարդի մասնակցությամբ։ Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում Նիժնի Նովգորոդի հայկական համայնքին եւ մեր հայ բարեկամներին՝ անգնահատելի օգնության եւ աջակցության համար։ Երեկոն դարձավ իսկական տոն՝ հնչում էին ազգային մեղեդիներ, պարում էին հայկական պարեր, իսկ պրոֆեսիոնալի առաջնորդությամբ տարբեր երկրների ներկայացուցիչներ սովորում էին հայկական ժողովրդական պարի արվեստը՝ այդ թվում եւ լեգենդար «Քոչարին»,- պատմեց Հայաստանի պատվիրակության ղեկավարը՝ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԸ։

Բացի մշակութային ծրագրից, հայկական պատվիրակությունն այցելեց Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, որտեղ հանդիպեց եկեղեցու հովիվ Արժանապատիվ Տեր Սեբեոսի հետ։ Ջերմ զրույցի ընթացքում, որը ուղեկցվում էր հոգեւոր օրհնությամբ, մասնակիցներին հանձնվեցին օրհնված խաչեր՝ որպես հավատքի եւ այցի հիշողության խորհրդանիշ։

Երիտասարդության Համաշխարհային Փառատոնի հավաքը հաստատեց Ռուսաստանի՝ որպես երիտասարդական միջազգային համագործակցության կենտրոնի կարգավիճակը։ Աշխարհի ավելի քան 300 լրատվամիջոցներ եւ բլոգերներ լուսաբանում էին միջոցառումները: Երիտասարդական հաջորդ համաժողովը կանցկացվի Կրասնոյարսկում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=323849&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ