ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են աշնանը բանակցությունների երրորդ փուլ անցկացնել. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են աշնանը բանակցությունների երրորդ փուլ անցկացնել այսպես կոչված «դիվանագիտական գրգռիչների» վերաբերյալ, ըստ «Коммерсантъ»-ի՝ հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունների ժամանակ։
«Մեր երկխոսությունը վիզաների, դեսպանատների գործունեության, գույքի և մեր դիվանագիտական առաքելությունների ամենօրյա գործունեության այլ ասպեկտների վերաբերյալ շարունակվում է» - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հավելել է Լավրովը։
Նախարարը հիշեցրել է, որ տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ համապատասխանաբար Էր Ռիադում և Ստամբուլում։ Օգոստոսին երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցություններ են տեղի ունեցել նաև Ալյասկայում։

