Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն.Փաշինյան
ՀասարակությունԱդրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնյան հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում նաև այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա»,– ասել է Փաշինյանը և հավելել․
«Կարծում եմ՝ իմաստ ունի ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝ ինչ իմաստ ունի այդ արտահայությունն օգտագործել, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանին»։

