Աշխատելով ռուս ազգի հետ՝ սովորում ես բացի երգելուց, նաեւ կառավարել էմոցիաներ. Մովսես Մովսիսյան

Մշակութային

Նոր ուժ, նոր միտք, նոր մոտեցում. այս ամենը երգարվեստ է բերում երիտասարդ սերունդը եւ եթե այդ արվեստը լինում է գեղեցիկ եւ մեղեդային, ապա չի վրիպում հանդիսատեսի աչքից: Երիտասարդ ստեղծագործող, երգիչ, երգահան ՄՈՎՍԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ով բազում երգերի եւ գրվածքների հեղինակ է,  հյուրընկալել ենք «Իրավունք TV»-ի տաղավարում:

«ՌՈՒՍԱԿԱՆ ԼՍԱՐԱՆԸ ՀԱՅ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ՏԵՂՆ ՈՒՆԻ»

Վերջերս եք վերադարձել Ռուսաստանից: Նախ պատմեք` ինչո՞վ էիք զբաղված այնտեղ:

— Այո, Սոչիում էի: Համերգային հրավեր էի ստացել՝ պայմանագրով: Համաձայնեցի ոչ թե, որ գնամ եւ լքեմ երկիրս, այլ նրա համար, որ երգեմ մի հանդիսատեսի առջեւ, որն ունի այլ հոգեբանություն, մոտեցում: Քանի որ Հայաստանում փոքր-ինչ սահմանափակված է այդ հոգեբանություն ունեցող հանդիսատեսի հետ աշխատելը, ռուսական լսարանը հայ արտիստների համար իր ուրույն տեղն ունի: Աշխատելով Ռուսաստանում եւ ռուս ազգի հետ՝ ընթացքում սովորում ես բացի երգելուց, նաեւ կառավարել էմոցիաներ, որոնք ավելի զանգվածային են գուցե եւ մարտահրավերներով լի: Բացի դրանից, տեխնիկական առումով, այլ լեզուներով երգելը մեծ փորձ է: Ես դրանում համոզվեցի, երբ վերադարձա ու հետհայացք գցեցի, հասկացա, որ մեծ ավարով եմ վերադարձել:

Իսկ տարբերությունը ռուս եւ հայ հանդիսատեսի մեջ մե՞ծ է:

— Ռուսներն ավելի թեթեւ են՝ ի տարբերություն հայ հանդիսատեսի: Հայերն ավելի պահանջկոտ են: Լինելով հայ, ավելի մեծ պատասխանատվություն էի կրում իմ ելույթներում, քան ռուս արտիստները: Նրանք ավելի թեթեւ են վերաբերվում էներգիային, որը դու տալիս ես, դա էլ դրդում է, որ առավել սրտանց երգես: Հայերի պահանջախնդրությունը մշտապես պահում է զգոն վիճակում: Կարծում եմ՝ միայն երգի ասպարեզում չէ, որ այդպես է: Առհասարակ մեր ազգը պահանջախնդիր է եւ քանի որ մենք ավելի փոքր ենք բնակչության քանակով, պետք է առավել զգոն եւ սթափ լինենք: Իհարկե պահանջկոտության հետ զուգահեռ, կցանկանայի, որ հայ հանդիսատեսը լիներ նաեւ թեթեւ: Այդ ժամանակ արտիստի համար հեշտ է տալ էներգիա եւ հետ ստանալ:

«ԻՄ ԵՐԳԵՐԸ ԶԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՓԱԿԵԼ ԱՉՔԵՐԸ ԵՒ ԼԻԱՐԺԵՔ ԸՆԿԱԼԵԼ»

Բոլորովին վերջերս ունեցաք երգի պրեմիերա, որը կոչվում է «Չկաս»: Ներկայացրեք խնդրեմ՝ ինչի՞ մասին է երգը, ի՞նչ ապրումներ եւ էմոցիաներ եք զգացել այն գրելուց:

— Երգի առաջին մոտիվները ստեղծվել է Սոչիում, բայց խոսքերը մի տեսակ չէր գալիս: Բառերը գրեցի արդեն, երբ եկա Հայաստան: Մտորումներով, որ ես այնտեղ փորձում էի արտիստի, ոկալային եւ, ինչու ոչ, գործնական առումով ինչ-որ հարցեր լուծել, սակայն ստեղծագործական կարիերաս, կարծես, դադարի մեջ էր մտել: Հասկացա, որ իմ հաջողված երգերից «Քեզանից հետո»-ն, որը շատ սիրվել է եւ այդպես մարդիկ ինձ ավելի շատ են սկսել ճանաչել, պետք է այդ մոտիվներով նոր երգ թողարկեմ: Հետեւաբար, որոշեցի նոր աշխատանքս դիտարկել նման կերպ, որ հնարավորինս ասելիքս նման լինի «Քեզանից հետո»-ին եւ հոգեպես տրամադրեցի ինձ ստանալ այն, ինչ ցանկանում էի: Սկզբում ստեղծեցի երաժշտությունը, այնուհետ ավտոմատ եկան բառերը: Այսինքն, ես այն չեմ ստեղծել մտքի թռիչքով, այլ ստեղծել եմ այնպես, ինչպես զգացել եմ՝ լռության մեջ եւ կարծում եմ՝ առհասարակ նման աշխատանքներն ամենից ստացվածներն են: «Չկաս» երգի համար չեմ ցանկանում տեսահոլովակ ունենալ, դեռ նման միտք չունեմ: Քանի որ ես իմ երգերը գրում եմ շատ պատկերավոր, կարծում եմ՝ այն իսկապես տեսնելու եւ զգալու համար, պետք է փակել աչքերը եւ լիարժեք ընկալել: Ասեմ, որ զուգահեռ աշխատում եմ մի նոր գործի վրա, որը միանգամից կներկայացնեմ տեսահոլովակով: Երգի ասելիքը շատ ավելի ճիշտ կընկալվի, եթե այն տեսահոլովակով մատուցվի:

Խոսեցիք «Քեզանից հետո»-ից, մարդ ի՞նչ պետք է զգա, որ նման տողեր գրի. «...Ու անցել են հին օրերն, իսկ նորերում դու է՛լ չկաս: Չեմ հասկանում, ոնց եմ ապրում, որ ինձ հանկարծ չտամ վնաս...»- Սիրահարվա՞ծ եք եղել այդ ընթացքում:

— Միանշանակ եղել են հիշողություններ, որոնք կապված են եղել աղջկա հետ: Սակայն երգի մեծ մասը ավելի շատ փիլիսոփայական մոտեցում ունի: Ես ինձ պատկերացրել եմ ինչ-որ ժամանակում եւ ինքնակարոտի մեխանիզմով, որոնք եղել են տարբեր կերպ արտահայտված՝ սկզբունքեր, որոնք տարիքի հետ են վերացել կամ զգացմունքեր, որոնք առաջացել են ինչ-որ հոգեվիճակի ընթացքում: Առհասարակ ես հիմնականում գրում եմ այն, ինչ իմ ներսում է կատարվում: Եվ դա կարող է լինել քաոսային, որոնց պետք է բռնել եւ դուրս թողնել: Ընտրեցի գրելը, երբեմն պեոեզիա, երբեմն արձակ, հիմնականում՝ երգեր:

«ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՑ ՉՈՒՄԱԿՈՎԻ ՀԵՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԶՈՒԳԵՐԳ ՈՒՆԵՆԱԼ»

— 2024 թվականին մասնակցել եք «Նոր Ալիք» միջազգային երգի մրցույթին: Ինչպե՞ս եւ ո՞ւմից ստացաք հրավեր:

— Ինձ այդ տարվա գարնանը զանգահարեցին եւ առաջարկեցին մասնակցել «Նոր Ալիք»-ին: Քանի որ որոշումը պետք է արագ կայացնեի՝ ժամանակի սղության պատճառով, միանգամից համաձայնեցի: Որոշեցի ուժերս փորձել դեպի դուրս, դեպի Ռուսաստան: Տեղի ունեցավ նախընտրական փուլ եւ գրանցվել էր մոտավորապես 1000 մասնակից: Սկզբում ընտրվեցին 30-ը, այնուհետ Ռուսաստանի ժյուրիի անդամները եկան Հայաստան, 30-ից ընտրեցին 2 լավագույն մասնակցի՝ կիսաեզրափակիչ փուլում մասնակցելու համար, որը պետք է տեղի ունենար արդեն ՌԴ-ում: Եվ այդ ընտրված երկուսից մեկը ես էի, մյուսը՝ Անահիտ Հակոբյանը: Մոսկվայում տեղի ունեցավ երկու փուլ: Առաջին փուլում երկուսով անցանք, չնայած, որ հենց առաջին օրը պետք է որոշում կայացվեր: Այս օրերի ընթացքում մենք շատ մտերմացանք, ոչ միայն իրար հետ, այլ նաեւ ռուսական շոուբիզնեցի ներկայացուցիչների, կազմակերպիչների եւ մասնակիցների հետ: Փոխանակվեցինք փորձով եւ նոր մոտեցումներ ձեռք բերեցինք, ինչը շատ կարեւոր է արտիստի համար:

Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգ ունենալ:

— Միշտ հակված եմ տղամարդկանց հետ երգել: Կարծում եմ՝ Ալեքսեյ Չումակովի հետ կցանկանայի զուգերգ ունենալ: Չնայած այնտեղ շատ լավ արտիստներ կան, որոնք իսկապես տաղանդավոր են եւ օրինակելի, սակայն ամեն դեպքում Չումակովի հետ կցանկանայի երգել, քանի որ նրա ոճը, մատուցման ձեւը, ինձ հոգեհարազատ եւ համապատասխան է:

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ԿԱՐԴԱՐԱՑՎԻ»

Ցավոք, այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ հիմնականում հայ արտիստները կենտրոնանում են կոմերցիայի վրա եւ ստեղծում այնպիսի երգեր, որոնք գումար կբերեն՝ հարսանքիներին կատարելու համար եւ այլն: Ձեր երգերը այդքան էլ ռեստորանային չեն: Դա Ձեզ ինչքանո՞վ է օգնում կամ խանգարում:

— Չեմ ասի, որ ամեն բան քանոնի պես հարթ է եւ ուղիղ, ինչպես ասում է Սեւակը: Այսպես պատասխանեմ. եթե կոմերցիան դիտարկենք, որպես էներգիայի ներդրում, որը ակնկալում է շատ ավելի մեծ քանակությամբ էներգիայի վերադարձ, ապա արդարացված է: Ես գրում եմ այն, ինչ ցանկանում եմ տալ: Դա ինձ վերադառնում է այն տեսքով, որը ես ցանկանում եմ ունենալ՝ հանդիսատեսի համակրանք, ծափահարություններ եւ այլն: Սիրում եմ ծափահարություններ: Այսինքն՝ ինչի համար, որ նախատեսված է, վերադառնում է: Չեմ բացառում, որ գուցե հետագայում կունենամ կոմերցիոն երգեր: Եթե ցանկանում ես կարերա ստեղծել հուզական եւ հոգեկան շեշադրմամբ, ապա քեզ պետք է ֆինանսական աջակցություն: Հետեւաբար, մեկը մյուսին պետք է լրացնի:

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, ի՞նչ սպասի հանդիսատեսը:

— Կարծում եմ՝ հանդիսատեսի ակնկալիքները կարդարացվի, քանի որ ես երկար դադար ունեցա, որը գուցե բացասական անդրադարձ ունեցավ: Ես շատ մեծ եռանդով եմ լցված, տրամադրված եմ եւ իմ ժամանակի մեծ մասը հատկացնում եմ ստեղծագործելու վրա: Բայց նաեւ պետք է համբերություն, որ այդ ամենը խնամեմ, մշակեմ: Չեմ ցանկանում, երգը լինի զուտ երգ կատարելու համար:

— Որտե՞ղ Ձեզ գտնի Ձեր հանդիսատեսը:

— Կոնկրետ ֆիքսված մի վայր չկա: Փորձում ենք հասկանալ ավելի շատ որտեղ են սպասում՝ ըստ վիճակագրության: Եվ ըստ դրա էլ փորձում ենք հասկանալ, որտեղ արժե համերգ դնել, որ հնարավորինս լավ անցնի: Չեմ էլ ցանկանում նույն վայրում մշտապես համերգներ դնել՝ Երեւանում կամ Գյումրիում, սակայն աշխատելու եմ հնարավորինս ընդլայնել տարածքները: Գուցե որոշեմ ինչ-որ մշակութային վայր:

«ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ ԱՌԱՋԻՆԸ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ, ՀԵՏՈ ՔՈ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ»

Երեւանում շատ հաճախ են լինում միջոցառումներ, որտեղ երիտասարդ արտիստները ներկայանում են իրենց ստեղծագործություններով: Այս ընթացքում նմանատիպ առաջարկներ ստացե՞լ եք:

— Կառանձնացնեմ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոն, որը հրաշալի էր կազմակերպված: Այնտեղ իսկապես շատ տաղանդավոր երաժշտներ եւ արտիստներ ներկայացան: Իհարկե, շատ են նմանատիպ առաջարկները, որոնք ես սիրով ընդունում եմ:

Ի՞նչ կասեք երիտասարդ սերունդին, որը ցանկանում է ստեղծել, արարել եւ ներկայանալ լայն հանրությանը:

— Միանշանակ պետք է լինել անկեղծ առաջինը ինքդ քեզ հետ, հետո քո հանդիսատեսի: Կարծում եմ՝ հաջողության բանալին, փոքր քայլերի հանդեպ ունեցած քո հավատարմությունն է: Հնարավոր է, որ նշանակալի փոփոխություններ տեղի չունենան փոքր քայլերի անցումների ընթացքում, բայց հավատացեք, դրանք են հաջողության հիմքը՝ իրենց սխալներով, ճիշտ քայլերով, ձախողումներով, հաջողություններով հանդերձ: Կարեւորը՝ չհանձնվելն է եւ հույսը պետք չէ դնել երկրորդ մարդու աջակցության վրա: Դու ինքդ պետք է լինես քեզ աջակից:  Հավատացեք, որ հենց այդ էներգիայի շուրջ են հավաքվում քեզ աջակցողները: Եվ հենց այդպես էլ ստեղծվում է մշակույթ, արժեք, սկզբունք, հավատք, պետություն, ազգ...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում