«ԲՈՒԼՂԱՐԻԱ ԷԻ ՄԵԿՆԵԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ, ԱՓՍՈՍ ԱՐԾԱԹԵ ԵՂԱՎ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՅՈՒՐԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Բուլղարիայի Սամոկով քաղաքում վերջերս կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած ՅՈՒՐԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ։

Նա այսպես մեկնաբանեց.

- Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Առաջին անգամ էի հանդես գալիս երիտասարդների կազմում։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ վաղաժամ, 10։1 հաշվով հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս, հետո բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով, կրկին վաղաժամ պարտության մատնեցի Չիլիի ներկայացուցչին։ Հաջորդ գոտեմարտում մրցակիցս ուկրաինացի ըմբիշն էր, նրան ևս վաղաժամ եմ հաղթել 11։2 հաշվով։ Կիսաեզրափակչում մրցակիցս Հնդկաստանի ներկայացուցիչն էր, բավականին շատ ուժեղ ու փորձառու էր, Ասիայի ու Աշխարհի չեմպիոն, նրան ևս վաղաժամ հաղթեցի, որևէ միավոր չտալով 8։0 հաշվով։ Ափսոս, միայն եզրափակչում 12։5 հաշվով զիջեցի ադրբեջանցի մրցակցիս։ Ճիշտ է, ես էլ ունեի սխալ գոտեմարտի ժամանակ, սակայն մրցավարները ևս անարդարություն արեցին, կողմնակալ վերաբերմունք դրսևորեցին իմ հանդեպ։

- Յուրի, փաստորեն, բավականին լավ գոտեմարտեր ես ունեցել, ընդ որում վաղաժամ, միայն եզրափակիչն է անհաջող ստացվել։ Որը կարող ես առանձնացնել իր բարդությամբ։

- Այո, շատ մոտ էի ոսկե մեդալին, Բուլղարիա էի մեկնել ոսկե մեդալի համար, ափսոս արծաթե եղավ։ Ճիշտն ասած, չեմ կարող առանձնացնել որևէ մեկը։ Ամենաբարդը գոտեմարտերին տրամադրվելն է, որպեսզի կարողանամ հաղթահարել։ Ինձ համար ճիշտն ասած կապ չունի մրցակիցս ադրբեջանցի է, թուրք է թե այլ ազգի ներկայացուցիչ, քանի որ սա սպորտ է ու չի կարելի սպորտը խառնել քաղաքականության հետ։ Նշեմ, որ առաջին անգամ չէի մրցակցում ադրբեջանցի ըմբիշի դեմ, 2023 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությանը հաղթել եմ ադրբեջանցի հակառակորդիս ու դարձել պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն։

- Յուրի, հետաքրքիր է, թե ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով, որ տարիքից, հարազատներիդ մեջ կան արդյոք մարզիկներ։

- 4 տարեկանից եմ սկսել զբաղվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Իհարկե կան, հայրս, պապիկս էլ են պարապել, անվանի ըմբիշ Արմեն Նազարյանը իմ հորեղբայրն է, հենց նրանցից էլ ոգեշնչվել եմ ու սկսել պարապել այս մարզաձևով։ Ես շուտ հանձնվողներից չեմ ու սիրում եմ պայքարել մինչև վերջ։ Հաջորդ առաջնությունների ժամանակ հուսով եմ, որ ինձ ոչինչ չի խանգարի ու ոսկե մեդալ կկարողանամ նվաճել։

- Իսկ ինչ խորհուրդ ունես պատանիներին։

- Խորհուրդ կտամ, որ վնասակար խաղերից հեռու մնան ու ըմբշամարտով զբաղվեն, քանի որ սպորտը կոփում է մարդու մարմինը ու առողջարար է։

Իսկ ահա Յուրի անձնական մարզիչը ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսպես մեկնաբանեց. «Յուրին բավականին ուժեղ, փորձառու, նպատակասլաց մարզիկ է, նա շատ հաջող գոտեմարտեր անցկացրեց այս մրցաշարում, ոսկե մեդալին շատ մոտ էր, ափսոս միայն եզրափակչում զիջեց ադրբեջանցի մրցակցին։ Նշեմ, որ այս մրցաշարում իմ սաներից Ալեքս Մարգարյանը ևս արծաթե մեդալ նվաճեց, նա ևս փորձառու ըմբիշ է, մինչև 23 տարեկանների հուշամրցաշարում ևս արծաթե մեդալ նվաճեց։ Ես գոհ եմ իմ սաներից, սակայն ոսկե մեդալների էի սպասում, ավելի հաջող կարող էին հանդես գալ։ Կաշխատենք շտկել թերությունները հետագայում ոսկե մեդալ նվաճելու համար»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում