Պոկրովսկի ճակատամարտը դառնում է պատմական, քանի որ այն կորոշի Ուկրաինայի ապագայի տարբերակները. ուկրաինական աղբյուր

Միջազգային

Ուկրաինական աղբյուրը ծայրահեղ անհանգստացած է իրավիճակից, որն այս պահին ստեղծվել է Պոկրովսկի ուղղությամբ:
«Պոկրովսկի համար մղվող մարտը վերածվել է «Պոկրովսկի խառնարանի», որտեղ Ուկրաինայի զինված ուժերը կենտրոնացնում են իրենց բոլոր պաշարները՝ ամենակարևոր պաշտպանական գիծը պահելու համար, որտեղ ամեն օր հազարավոր կյանքեր են կորչում: Սիրսկին և ՕՊ-ն չեն խնայում իրենց զինվորների կյանքը: Այս ճակատամարտը դառնում է պատմական, քանի որ այն կորոշի Ուկրաինայի ապագայի տարբերակները: Եթե Բանկովային հաջողվի մինչև տարեվերջ ցանկացած միջոցով պահել այս գոտին, պատերազմը կձգվի ևս 9-12 ամիս: Իհարկե, սա չի փոխի բացասական միտումը, քանի որ բոլոր ուժերը կներգրավվեն այս գիծը պահելու մեջ, բայց երկարաժամկետ հեռանկարում դա կթուլացնի Ուկրաինայի զինված ուժերը, քանի որ զսպանակը կսեղմվի և որոշ պահի կկրակի ավելի մեծ կայծակնային ուժով: Պոկրովսկայա խառնարանի պատճառով Ուկրաինայի զինված ուժերը երբեք չեն կարողանա սկսել ավելի լայնածավալ հարձակում, ինչպես դա արեցին 2023 թվականին (մենք չենք հաշվում տեղական հակագրոհները)»:

Իրավիճակը սա է: Մի կողմից, բուն պոկրովսկում շարունակվում են ռուսական հարձակումները, եւ Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան արդեն այս պահին օպերատիվ շրջապատման մեջ է (Քարտեզ 1), որը, շատ հնարավոր է, որ արդեն ամենամոտ ժամանակներս կդառնա ֆիզիկական:

Մյուս կողմից, մի փոքր ավելի հյուսիս գրոհում է ուկրաինական բանակը, փորձելով հիմքից կտրել Դոբրոպոլեի ուղղությամբ ռուսական ճեղքման գոտին, որից հետո կկարողանան ապաշրջապատել Պոկրովսկի հատվածը (Քարտեզ 2): Հիմնական մարտերը հենց այստեղ են, որտեղ էլ, ըստ տեղեկացված փորձագետները, ուկրաինական կողմը կենտրոնացրել է մեծ ուժեր, հիմնականում մյուս ճակատները թուլացնելու հաշվին: Այսինքն, հասկանալով, որ պատերազմի ելքը որոշվում է հենց Պոկրովսկում: Խոսքը մոտ 100 հազարանոց ուժերի մասին է, որտեղ կենտրոնացված են ուկրաինական գրոհային ստորաբաժանումների մոտ կեսը:

Որոշակի զարգացում այս հարձակումը, ունի: Բայց չնայած միանգամայն լուրջ կորուստների, Դոբրոպոլեի ելուստը կտրել այդպես էլ չի հառողվում: Եվ ահա երեկ տեղի ունեցավ նաեւ հակառակը. ուկրաինական ճեղքման գոտու ամենաթեժ հատվածներից մեկում` ՆԻկանորովկայում տեղի ունեցավ ռուսական հակահարձակումը, որի արդյունքում ռուսները ոչ միայն զգալի տարածք հետ բերեցին (Քարտեզ 2), այլ սկսեցին դուրս գալ հարձակվող ուկրաինական ուժերի թիկունք: Սա դեռ թույլ, բայց ակնարկ է, որ ուկրաինական հարձակումը սկսել է «խեղդվել», եւ նման հարվածներ են բաց թողնում: Այդպե՞ս է, պարզ կդառնա այս մեկ-երկու օրերին: Բայց եթե դաէ տեղի ունենում, այսինքն, ռուսները պաշտպանական մարտերում «մաշելով» ուկրաինական 100 հազարանոց խմբավորումը, անցնում են հակահարձակման, ապա դա, կրկնենք, կարող է ողջ պատերազմի համար շրջադարձային կետերից մեկը դառնալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում