Կրկին կրակոցներ՝ Արմավիրում
ԻրավականԻնչպես հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը, Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել:
«Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: ՆԳՆ-ից ասացին՝ տեղեկությունը ճշտում են», - գրել է նա:

